Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շփոթել են Շարմազանովի տան տեղը (լուսանկարներ)
ՀայաստանՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը գրում է.
Հայաստանյան ընդդիմության չստացված առաջնորդ, մեծն ճանապարհորդ Նիկոլ Փաշինյանի ինչպես բոլոր նախաձեռնությունները, այնպես էլ《SNICKERS》օպերացիան ձախողվեց։ Այն կեղծ էր, ինչպես իր որդեգրած սկզբունքները։ Չնայած ըմբռնումով ենք մոտենում, շատ քայլելուց արևահարվել է և ինչպես քաղաքականությունն է շփոթել թափառաշրջիկ թատրոնի հետ, այնպես էլ դռները։
Պետրոսյանը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ ՔՊ անդամի տան դիմաց գլխատված թռչուն են դրել: Այս քայլին ի պատասխան ընդդիմադիրները որոշել էին Շարմազանովի տան դիմաց սնիկերս դնել, որը փաստորեն ձախողվել է: