ԱԺ միջանցքներում հարցեր են լուծում. պատճառը «Սնիկերսն» է
ՔաղաքականԱզգայի ժողովի ԵԼՔ խմբակության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի հետ «հարցեր էին լուծում» Աժ միջանցքներում:
Հանրապետական և ընդդիմադիր գործիչներն, ովքեր Ազգային ժողովի նիստերի ժամանակ աչքի են ընկնում իրար հասցեի հնչեցրած սուր քննադատություններով, հիմա էլ որոշել են հարցեր պարզել նաև միջանցքներում:
Թե ինչ հարցեր էին քննարկում՝ մեզ պարզել չհաջողվեց. փակագծերը չցանկացավ բացել Շարմազանովը, միայն նշեց, որ իր համար ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության առաջնորդի արածը մանկամտությունն է և չի ցանկանում քաղաքական հարցերը քննարկել այդ մակարդակում. իջեցնել «Մարսի» և «Սնիկերսի» մակարդակի: