«Ժողովուրդ». Պատերազմ է հայտարարել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ պաշտպանության նախարարության եւ այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջեւ բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գեւգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով):
Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը եւս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, եւ փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն: ՍՊԸ-ի տնօրիության հույսը մնացել է դատարանի որոշումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում