Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ Սարգսյանին
ՔաղաքականԾաղկաձորում, ապրիլի 14-ին, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, որտեղ որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:
Տարածված հաղորդագրության համաձայն, խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:
Սակայն տարածված լուսանկարներից մեկից պարզ է դառնում, որ Գալուստ Սահակյանի կողքին նստած ներկաներից մեկը քվեարկությանը պարզապես չի մասնակցել:
Համացանցում քննարկվում է, թե ով է նա, որ, այսպես ասած, համարձակվել է չքվեարկել, բայց, մեր տվյալներով, չքվեարկած մարդը խորհրդի անդամ չէ, այլ` Սերժ Սարգսյանի օգնականն է` Արմեն Աբելյանը: