Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 

Ճանապարհատրանսպորտային հանցագործություններն ավելացել են

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների  եռամսյակային արդյունքները:

 Ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով ի հայտ բերված որոշ մտահոգիչ միտումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանցագործությունների հատկապես նախականխմանն ու կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողությունների նախաձեռնման  հանձնարարականներ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձին-առանձին ուսումնասիրել կատարված յուրաքանչյուր ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի դրդապատճառները, պարզել դրանց նպաստող գործոնները և  դատախազական ներգործության ողջ զինանոցի կիրառմամբ օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում համապատասխան միջնորդագրեր ներկայացնել ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ պատկան մարմինների ղեկավարներին և ուշադրության կենտրոնում պահել դրանց հիման վրա հետագա միջոցառումների իրականացումը:  Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհատրանսպորտային երթևեկության հետ կապված հանցագործությունների շարժընթացի, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման, քննության հետ կապված խնդիրները:  

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Զեկուցվել է նաև, որ դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները:

 

Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

 ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին:

 Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները:

 Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս առանցքային համարել հատկապես պատժի կանխարգելիչ նպատակը՝ մեղադրական ճառերում պատշաճ փաստարկելով այն: Բացի դրանից, հանձնարարվել է հետևել, որպեսզի կատարված հանցավոր արարքներին լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն դատարանների կողմից, ինչպես նաև, կիրառելով դատախազական ներգործության բոլոր հնարավոր կառուցակարգերը՝ հետևել պատիժների հստակ և աներկբա կատարմանը:

 Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը:

Այս նպատակով Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել 2017թ. ընթացքում ճանապարհային երթևեկության հետ կապված հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը և ներկայացնել հնարավորինս հստակ մոտեցումներ պարունակող առաջարկություններ:            

    

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ամենադիտված