Ծնունդդ շնորհավոր, սիրելիս. Գալկինը` շնորհավորել են Ալլա Պուգաչյովային
Ապրիլի 15-ին իր ծննդյան 69-րդ տարեդարձն է նշում խորհրդային և ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչյովան։ Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութեր է հրապարակում, որոնց գլխավոր հերոսները իրենց երեխաներն են, և ահա, նաև կնոջ ծննդյան օրը, դերասանը իր բաժանորդների հետ կիսվել է հուզիչ գրառմամբ։Երգիծաբանը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ Լիզան և Գարին Ալլա Բորիսովնայի համար բանաստեղծություններ են ասում և շնորհավորական բացիկներ են նվիրում։ Գալկինը իր հրապարակումը երկու բառով է վերնագրել. «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս»։