Թուրք պատգամավոր. Էրդողանը համալսարանի դիպլոմ չունի
Թուրքիայում սկսել են նորից քննարկել այն հարցը՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում ունի համալսարանի դիպլոմ:
Թեմային արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Ստամբուլի պատգամավոր և Էրդողանի մոտ ընկեր Մեթին Քյուլունքը։ Նա իր «Twitter»-ի էջում գրառում է արել.
«Քաղաքական գործիչը կարող է և չունենալ դիպլոմ: Դիպլոմը մարդու համար ընդամենը պայքար մղելու միջոց է: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե առանց դիպլոմի չի լինի, ապա թող մարգարեների պատմությունը կարդան։ Մեծ պայքարները մղել են այնպիսի մարդիկ, որոնց անունները հայտնի չեն եղել և չեն ունեցել դիպլոմ: Փոխարենը նրանք խիզախ մարդիկ էին և ունեին պարզ սիրտ»։
Աղբյուր` ensonhaber.com