Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար
ՔաղաքականԱդրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ շատ երկար չեն կրակել:
«Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպես անցնել»,- ասել է Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ: