Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Սիրիայի իշխանություններին
ԱշխարհԱրաբական պետությունների լիգայի երկրների ղեկավարները դատապարտել են Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը և միջազգային հետաքննություն են պահանջել։
ԱՊԼ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին ՝ ԱՄՆ–ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում կառավարական օբյեկտների վրա ռմբակոծություններից հետո։
ԱՊԼ գագաթնաժողովը անց է կացվում սաուդյան Դահրան քաղաքում՝ Սիրիայում իրավիճակի էսկալացիայի ֆոնի վրա։