Ոստիկանությունը փորձում է ազատել Պռոշյան-Բաղրամյան հատվածը
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:
Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում մոտ 10 երիտասարդ նստել են փողոցի երթևեկելի հատվածում, որի հետևանքով դադարեցվել է «Բարեկամություն» մետրոյից դեպի Պռոշյան-Բաղրամյան տանող հատվածի երթևեկությունը: Երթուղայիններից ուղևորները իջնում են և ոտքով են շարունակում իրենց ճանապարհը:
Այժմ ոստիկանները փորձում են դուրս բերել երիտասարդներին երթևեկելի հատվածից: Երիտասարդները կոչ են անում անցորդներին միանալ իրենց: