Ինչպես է վարչապետի մեքենան «ծլկում» փակ փողոցներով (տեսանյութ)
ՀասարակությունՎարչապետ Կարեն Կաչապետանի մեքենան քիչ առաջ հայտնվել էր փակ փողոցներում, ու ցուցարարներից ոչ ոք չնկատեց դա: Կարեն Կարապետյանի Lexus-ն ու նրան ուղեկցող մեքենաները Սարյան փողոցի կողմից Արամի փողոցով իջան դեպի Մաշտոցի պողոտա ու հանդիպեցին արգելքի: Անվտանգության աշխատակիցն իջավ մեքենայից, մի կողմ քաշեց փողոցի մեջտեղում դրած նստարանը, որ անցնեն: Այնուհետև նստեց մեքենան ու, հատելով Մաշտոցի պողոտան, նեղ փողոցներով ծլկեցին դեպի Հրապարակ:
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
