Հակասական լուրեր Կրեմլից
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ԱԳ նախարարի ու առաջին փոխվարչապետի պաշտոնակատարներ Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Գեւորգյանը գտնվում են Ռուսաստանում:
ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում տեղեկավություն կա, որ Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:
«Ինտերֆաքսը»-ի հաղորդմամբ, սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ չի տիրապետում տեղեկատվության առ այն, որ տեղի է ունեցել հանդիպում Արմեն Գեւորգյանի ու Կրեմլի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ. «Ինձ նման բան հայտնի չէ: Դուք գիտեք, որ մենք այժմ գտնվում ենք Սանկտ-Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր եւ վաղը պետք է աշխատի Սանկտ-Պետերբուրգում:
Լրագրողների հարցին ի պատասխան Պեսկովը մեկ անգամ եւս կրկնել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանցիների ներքին գործն է: