«Կյանքն աստիճան է. Գագիկ Ծառուկյանը հրաշալի վրեժ լուծեց ՀՀԿ-ից»
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քաղաքական հայտարարությանն՝ ըստ որի՝ ԲՀԿ առաջնորդը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, ավելին՝ պաշտպանելու է ժողովրդի թեկնածուին.
«Կյանքն աստիճան է: Գագիկ Ծառուկյանը հրաշալի վրեժ լուծեց ՀՀԿ-ից:
Մնաց մի շարք հանրապետականներ ԱԺ հատուկ նիստում հասկանան իրավիճակը և ԱԺ պատգամավորի կարգավիճակում կատարեն իրենց առաջին և վերջին խելամիտ քայլը և իրենց ձայները տան հաղթողին` Նիկոլ Փաշինյանին:
Պետք է հասկանալ, որ քանի դեռ դա իրականություն չի դարձել` զգոնությունը կորցնել չի կարելի: Ավելի լավ է օգտագործել վերջին հնարավորությունը` մեղքերը քավելու և որպես ապաշխարություն` քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:
Միակ տարբերակը նրանց համար` հանձնվելն է ժողովրդի կամքին և Փաշինյանին քվեարկելը:
Միևնույն է` ժողովուրդն իր խոսքը ասել է և ժողովուրդը հաղթել է»,-գրել է Հայկ Մարտիրոսյանը: