Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ
ՔաղաքականԷմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ:
Ազգային ժողովում րոպեներ առաջ հրապարակվեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները:
Ըստ այդմ, ՍԴ անդամի քվեարկությանը մասնակցել է ԱԺ 105 պատգամավորներից 54-ը, որոնցից 51-ն են կողմ քվեարկել Էմիլ Բաբայանի օգտին:
Հիշեցնենք, որ նրան այս պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ԱԺ նիստի ժամանակ այսօր «Ծառուկյան» եւ ԵԼՔ դաշինքները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: