Պահանջում են Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
ՔաղաքականԵրեւանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներն ու ծնողներն ահազանգում են՝ տնօրենն անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին:
Այսօր՝ Ժամը 11 անց 30-ից, Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում տեղի է ունենում հավաք:
«Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին»,- պնդում են հավաքվածները՝ պահանջելով Ազիզյանի հրաժարականը:
Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրեն Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: