Եվս մեկ սկանդալային տեսանյութ «Հարսնաքարի» գործով
ՀասարակությունՕրեր առաջ Lurer.com-ը տեսանյութի ուսումնասիրությամբ բացահայտել էր, որ «Հարսնաքարի» գործով կասկածյալ Գարիկ Մարգարյանն իրականում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է։
Այսօր Epress.am լրատվական կայքը հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչների խմբում կրկին երևում է «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բժիշկներին դաժան ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանը:
Տեսանյութը ևս մեկ անգամ փաստում է այն, որ Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, այլ ոչ՝ Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակից, ինչպես պնդում է Ռուբեն Հայրապետյանը: