Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը 

Մեղրեցիները ահազանգում են. վարչապե՛տ, ուշադիր

Քաղաքական

Մեղրեցի տնտեսվարողները բողոքում են Մեղրիում հարկային սպասարկման կետի փակման դեմ: Նրանց   բաց նամակը, որը ստորագրել են 200-ից ավելի տնտեսվարողներ ներկայացնում ենք առանց խմբագրման:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Պետական եկամուտների 
 կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին,
Պետական եկամուտների  կոմիտեի սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանին

Մեղրի խոշորացված համայնքը՝ իր երկու քաղաքներով ու տասնմեկ գյուղերով, գտնվում է յուրահատուկ աշխարհագրական տարածքում: Այն շրջափակված է լեռներով և դժվարանցանելի լեռնանցքի պատճառով քիչ այցելված շրջան է, որն առաջացնում է բազմաթիվ տնտեսական, սոցիալական և այլ խնդիրներ: Իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնահատուկ ստրատեգիական շրջան Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է առանձնահատուկ մոտեցում:

Զուր չէ ասված: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան (Վազգեն Սարգսյան):


Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից (400 կմ) և մարզկենտրոնից (80 կմ) իր հերթին նույնպես շատ խնդիրների պատճառ է հանդիսանում: Ուստի քաղաքի բնակիչների համար դժվար է այս կամ այն հարցով անցնել լեռնանցքը, հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է լինեն բոլոր հնարավորությունները և առկա սպասարկման կետերը, որոնք անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն բնակիչներին և կբավարարեն նրանց նվազագույն պահանջները: Մեղրին Հայաստանի այն քիչ բնակավայրերից է որտեղ արտագաղթի մակարդակը բավականին ցածր է, սակայն նման դեպքում, երբ չի լուծվում բնակիչների խնդիրները, շատերը ուղղակի հրաժարվում են ապրել այս պայմաններում, ինչը շատ վատ է մեր երկրի համար:

Բացի այդ, Մեղրին հեռու գտնվելու պատճառով պետք է ունենա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչներին սպասարկելու համար, քանզի շատ դեպքերում ուղղակի անհնար է կտրել նման հեռավորություն մանր հարցերի համար: Աշխատատեղեր ավելացնելու փոխարենը դրանք գնալով պակասում են, որի հետևանքով էլ տուժում է հասարակ քաղաքացին:

Վերջերս հենց այդպիսի խնդրի առաջ էլ կանգնեցին Մեղրի համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Վերջիններս բողոքում են, որ անգամ ամենաչնչին հարցով հարկային սպասարկման կետին դիմել չեն կարող կետի փակման հետ կապված և դրա համար պետք է հասնեն մարզկենտրոն, ինչի հնարավորությունը և ժամանակը շատերը չունեն:

Հատկապես այն պարագայում, երբ ֆիզիկապես մարդկային ներկայությունը պարտադիր է մի շարք գործարքների իրականացման համար (դրոշմապիտակների ստացում, «հին սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման, նորոգման հետ կապված գործարքներ, դրամարկղային գրքերի հաշվառում, ֆիզիկական անձանց անհատական հաշիվների քաղվածքների տրամադրում, լիազորագրերի գրանցում և գաղտնաբառերի տրամադրում, մարտական դիրքերում աշխատող զինծառայողների հետ վարձակալության պայմանագրերի կնքում, տարբեր բնույթի տեղեկանքների ստացում և նման բազմաթիվ այլ գործարքներ): Հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների դժվարանց, նույնիսկ փակ լինելու և մարզկենտրոնից հեռու գտնվելու պատճառով բնակիչները խիստ դժվարություններ են ունենում Մեղրիից դուրս լուծման ենթակա հարցեր առաջանալիս:

Բնակիչները համախմբված բողոք ունեն, ուստի խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի վերանայեք կայացված որոշումը և կատարեք Մեղրի համայնքի բնակչության կամքը: Այն է. Հնարավորություն ընձեռենել հարկային ծառայություններ ստանալ և սպասարկվել Մեղրի քաղաքում: Հակառակ դեպքում կառաջանան բազում խնդիրներ և կոնֆլիկտներ:

Բնակիչները բազմիցս հանդիպել են նման խնդիրների երբ  կառավարական որոշումները ավելի դրական դարձնելու փոխարեն, հակառակ արդյունքն է տալիս, որի հետևանքով շատերը կորցնում են աշխատանքը:
Մեղրեցիների չեն կարողանում հանդուրժում ստեղծված իրավիճակը, գտնելով, որ հեռու լինելը, սահմանային համայնքի համարվելը պետք է ստիպի համապատասխան մարմիններին կայացնել այնպիսի որոշումներ, որոնք բխում են բնակիչների շահերից՝  աշխատանք, սպասարկում, ծառայությունների մատուցում համայքում:

Հարկային սպասարկման կետը Մեղրիից մարզկենտրոն տեղափոխելը մեղրեցիները սխալ են համարում հատկապես, երբ թափուր աշխատատեղը համալրվում է Երևան քաղաքից բերված անձով, ով առհասարակ չունի հարկային ծառայողի ստաժ /ընդամենը ունի գործավարի ստաժ/, իսկ փոխարենը ազատվում է այդ աշխատանքին հավակնող տեղացի որակյալ և բազմափորձ մասնագետը: Մեղրեցիները պատրաստ են անգամ բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչև միջպետական ճանապարհի փակում, պարզաբանելով, որ, եթե մենք չենք կարող մեր քաղաքում սպասարկվել, անցնող մեքենաները և զբոսաշրջիկները ևս կարող են չսպասարկվել մեր ճանապարհի կողմից:

Այսպիսով, խնդրում ենք լսել բնակիչների և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների խնդրանքը և արձագանքել դրականորեն քաղաքացիների արդար կամքին ու պահանջին, որը կխոսի Ձեր իսկ սրտացավության և բարի կամքի մասին՝ առ աշխատավոր և ստեղծարար մի ժողովուրդ:

Ստորև նամակին կից ներկայացնում ենք երկու հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտների ստորագրությունները, որոնք դեռևս բոլորը չեն:

Ստորագրություններ

 

meghrinews.com

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
Ամենադիտված