Փաշինյանը՝ «Սասնա Ծռեր»-ի գործի մասին (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերով անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին՝ ասաց.
«Ես՝ որպես վարչապետի թեկնածու, ԱԺ-ի իմ ելույթում արդեն խոսել էի և ասել, որ կարծում եմ՝ այդ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանն ազատվի քաղբանտարկյալներ ունեցողի խարանից: Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարություններից հետո պետք է գնանք բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք: Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված գործիքների կիրառման միջոցով»,- ասաց Փաշինյանը:
Նա, խոսելով «Սասնա Ծռեր»-ի մասին, ընդգծեց, որ այս գործը մի փոքր այլ է. «Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար: Մենք այս խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք: Դա ինձ համար սկզբունքային հարց է»,- ասաց վարչապետը: