Դատախազի հրաժարականն են պահանջում (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 17-ին, քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրին Գլխավոր դատախազության մուտքի առաջ:
Մասնակիցները պահանջում են դատախազի հրաժարականը: Նրանց բողոքի և զայրույթի հիմնական պատճառը Դատախազ Արթուր Դավթյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան արտահայտությունն է եղել։
Բողոքի ակցիայի մասնակից Սոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք բացահայտում ենք հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր խնդիրների օջախները: Իհարկե մասնատված, խումբ-խումբ պայքարը ճիշտ չէ, բայց հիմա փորձում ենք տարբեր բողոքող խմբերին հավաքել և պայքարել հերթով բոլոր նպատակների համար և առավել միասնական լինել»: