ՈւՂԻՂ. Սամվել Բաբայանի աջակիցները կրկին դատական դեպարտամենտի դիմաց են
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 21-ին, ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց:
Նրանք պահանջում են Սամվել Բաբայանի գործով հնարավորինս շուտ ներկայացնել, թե երբ տեղի կունենա դատական նիստը: Նրանք նաև պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները վճռական են իրենց պահանջների մեջ և չեն պատրաստվում հեռանալ մինչև որևէ պաշտոնյա չիջնի և ստույգ պատասխան չտա իրենց հարցերին։
Նշենք, որ նիստի օր կարող են նշանակել 3-ամսյա ժամկետում, սակայն Բաբայանի աջակիցները նշում են, որ պետք է արագացնել այդ գործընթացը՝ քաղաքական իրավիճակից ելնելով:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը բողոքող քաղաքացիներին հանդիպեց Վճռաբեկ դատարանի նախագահը, ասաց, որ օրենքից դուրս չեն կարող շարժվել և հստակ օր, թե երբ կլինի դատական նիստը՝ չնշեց:
Տեսանյութը՝ Factor.am-ի: