![](/timthumb.php?src=disc/16-06-24/5c64aaa1615c3be9f9772379fcec8bb7.jpg&w=900&h=600)
Քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասա, ա՜յ Բորել ջան, ա՜յ հորովել ջան, բա մենք էսքան ժամանակ ինչ ենք ասում: Տես է! Երբ իրենց պետք ա, լավ էլ հասկանում են միջազգային հարաբերություններում անարխիկ համակարգի և հակամարտային միջավայրի առանձնահատկությունները: Մնում է պարզել, թե էդ ինչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց "ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք" ունեցողի»:
![](/timthumb.php?src=disc/16-06-24/a8f2e1cf3180331c57ad942a83b3f2e4.jpg&w=900&h=600)
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։ Ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։ Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»։
![](/timthumb.php?src=disc/16-06-24/edeedda42c6f9baaee9b2767aa3e77bf.jpg&w=900&h=600)
Հայաստանի ներկայացուցիչները Կազանում ընթացող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն: Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին: Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը&nb...
![](/timthumb.php?src=disc/16-06-24/3128bcbfe51adede3076c779cdbc1742.jpg&w=900&h=600)
Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրից 80-ը։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստ...
![](/timthumb.php?src=disc/16-06-24/1cf743eb8bd7e25c43564665b4e7716e.jpg&w=900&h=600)
Աշխատանքային քննարկում, փորձի փոխանակում ու կարողությունների զարգացում: Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվայի Սեյմասի աշխատակազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերն առավել հետաքրքրվել են օրենքների նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների մշակման գործընթացով, «Ամառային դպրոց» ծրագրով ու խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավելու փորձառությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
![](/timthumb.php?src=disc/16-06-24/984e20c3af763f3a8a20729bdd6f0584.jpg&w=900&h=600)
Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:«Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետո...