Սեֆիլյանին դատարան չեն բերել․ լարված իրավիճակ՝ դատարանում
ԻրավունքՀՀ Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որին, սակայն, չէին մասնակցում ամբաստանյալները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները։
Դա հարուցեց Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների զայրույթը և նրանք բոյկոտեցին դատական նիստը։
Նշենք, որ դատական նիստին մասնացելու համար դատարան էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ևս դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին և մյուս ամբաստանյալներին դատարան չբերելու՝ դատարանի որոշումը։
Նշենք, որ դատական նիստը բոյկոտից հետո այսօր չի շարունակվի: Այն հետաձգվեց մինչև հունիսի 6-ը։