Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն Սուրենյանց Փարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ) Զարուհի Փոստանջյանին կազատազրկեն Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. «Հայաքվե» Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. օրվա մամուլ (տեսանյութ) Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Հրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներ Օրվա խորհուրդ. հունվարի 11 ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին 

Ընտրություններին ընդառաջ Սասուն Միքայելյանը ցանկանում է քրեական աշխարհն իրենո՞վ անել

Վերլուծական
Երեկ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր` քրեական հեղինակություն, «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը և Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը թողել անփոփոխ:
 
Ներկայացված միջնորդության մեջ թերևս ամենաուշագրավը դրա տակ Սասուն Միքայելյանի ստորագրությունն է, ով հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, իսկ նման քայլը, մեղմ ասած, հակասում է թավշյա հեղափոխության նախանշած սկզբունքներին: Այդ սկզբունքներին համապատասխանում են, օրինակ՝ ԵԼՔ-ի երկու պատգամավորների՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի` այսօր ներկայացրած միջնորդությունը, որի շնորհիվ շուտով ազատության մեջ կհայտնվի «տոնածառի գործով» ձերբակալված Գևորգ Սաֆարյանը: Ընդ որում` առնվազն տարակուսելի է, որ քրեական հեղինակության ազատման միջնորդության տակ ստորագրել է 9 պատգամավոր, իսկ տոնածառի հագուստով Հանրապետության հրապարակ դուրս գալու մեղադրանքով կալանավորված երիտասարդի ազատ արձակման  համար «վիզ են դրել» ընդամենը երկուսը:
 
Գլխավոր հարցն այստեղ կայանում է նրանում՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջնորդությունը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ, թե՞ սա պատգամավորի, այսպես ասած՝ անձնական նախաձեռնությունն է, որի հետևում հենց սեփական քաղաքական շահերն են: Եթե այս միջնորդությունը համաձայնեցված չէ, դա նշանակում է՝ այստեղից Փաշինյանի կողմից բազմիցս ահազանգած սաբոտաժի հոտ է գալիս: Քաջ գիտակցելով, որ տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն մեր երկրում ընտրություններին ձայների առյուծի բաժինը բերում է հենց կրիմինալ հատվածը, տարատեսակ տեղական քրեական հեղինակությունները և օրենքով գողերը՝ Միքայելյանը փորձում է «իրենով անել» այս կարևոր կապիտալը: Այս պարագայում՝ հասկանալի է Միքայելյանի շահագրգռվածությունը Նորատուսցի Ալիկի և նրա նմանների՝ ազատության մեջ հայտնվելու հարցում: Միքայելյանը հեղափոխության հաղթանակից հետո կարծես թե մնացել է խաղից դուրս վիճակում: Նա իր թիմակիցներից շատերի պես՝ պաշտոն այդպես էլ չստացավ, թեև սկզբնական շրջանում նրան ուղարկում էին ՊՆ, իսկ այնուհետև տեղեկություն տարածվեց, որ նա կստանա Կոտայքի մարզպետի պաշտոնը:  Միքայելյանի այս քայլը կարող է լուրջ գլխացավանք դառնալ վարչապետ Փաշինյանի համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, երբ նրա թիմակիցները կարևորագույն հարցերում «մոռանում» են իր հետ խորհրդակցել: Հիշենք թեկուզ Ալեն Սիմոնյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելը և հաշված ժամեր անց դրանից հրաժարվելը: Թիմակցի այս որոշումը նույնպես անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի համար:
 
Եթե Միքայելյանի այս քայլը համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել: Եթե նոր իշխանությունները փորձում են Սասուն Միքայելյանի միջոցով իրենցով անել քրեական աշխարհը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւմն է նրանց և նախկին իշխանությունների որակական տարբերությունը: Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին: Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակն այդ կաստայացած համակարգը վերացնելն էր: Մի կողմից՝ հասկանալի է, որ առջևում ընտրություններ են, և քրեական աշխարհը գուցե նոր իշխանությունների համար ապահովի պայմանական ձայները, սակայն հասկանալի է, որ նրանց բերած 20 հազարը Փաշինյանի համար կարող է 200 հազար ձայնի կորուստ արժենալ, քանի որ վարչապետի թիկունքում այսօր հասարակության հենց այն հատվածն է, որը ցանկանում է Նոր Հայաստանում տեսնել օրենքի տառի և ոգու գերակայությունը, երբ օրենքը խախտող ցանկացած անձ, անկախ իր զբաղեցրած դիրքից, կենթարկվի պատասխանատվության. չէ՞ որ հենց արդարության պահանջն էր ընկած թավշյա հեղափոխության հիմքում: Եվ այսօր օրինախախտներին արտոնություններ տալը որևէ կերպ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության մեջ, հակառակը՝ ամբողջությամբ համահունչ է նախկին իշխանությունների գործելաոճին: Առնվազն տարակուսելի է, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները ցանկանում են ազատ արձակել քրեական հեղինակությանը այն պարագայում, երբ նույն Ժիրայր Սեֆիլյանը դեռևս կալանքի տակ է: Դժվար է հավատալ, որ Նորատուսցի Ալիկն իր կյանքի ընթացքում ավելի մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին, քան Սեֆիլյանը:
 
Քրեական աշխարհին տրված «արտոնություն» կարելի է դիտարկել նաև  Էջմիածին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերադարձը: Նոր Հայաստանում Դոն Պիպոն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, չնայած այն հանհամանքին,  որ նրա թիկնապահները ոչ վաղ անցյալում 3 օր սեփական հաշվեհարդարն են տեսել իր մահափորձի մեջ կասկածվող այսպես կոչված «քիլլերների»  հանդեպ, նրանց բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել, ծեծ ու ջարդի ենթարկել և միայն 3 օր հետո հանձնել ոստիկանությանը: Մամուլում այս առթիվ բազմաթիվ հրապարակումներ եղան, սակայն այսքանից հետո էլ Դոն Պիպոն վերադառնում է՝ մնալով անպատիժ, մինչդեռ հասկանալի է, որ նա օր առաջ պետք է հարցաքննվեր, իսկ գործն էլ վերաբացվեր՝ անցնելով արդար դատական համակարգի պրիզմայով:  Սակայն նոր իշխանությունների կողմից այս քայլերը փոքր-ինչ ուշանում են: Այստեղ էլ հարց է, թե ո՞վ է այսօր Էջմիածնում «պահում» Դոն Պիպոյի թիկունքը: Սուրբ քաղաքում նրա ոդիսականի ֆոնին մամուլում ուշագրավ տեղեկություններ են տարածվում, թե Սասուն Միքայելյանը «աչք ունի» ԵԿՄ նախագահի պաշտոնի վրա և ցանկանում է զբաղեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի տեղը: Չի կարելի բացառել, որ այստեղ էլ Միքայելյանը փորձում է իր հարցերը լուծել՝ դիմելով քրեական աշխարհի ներակայացուցչի օգնությանը:
 
Ինչևէ, վարչապետ Փաշինյանի թիմում այս պահին չհամաձայնեցված գործողությունները և դրանց հետևանքով առաջացած հարցականներն ակնհայտ են, մինչդեռ հեղափոխության միջոցով իշխանության եկած թիմը պետք է դրսևորի շատ ավելի լայն կոնսոլիդացիա և կարգապահության ավելի բարձր մակարդակ, հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են ...
 
  
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունիԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՔարդաշյան-Ջեններ կլանը լքել է Լոս Անջելեսի իրենց տները (լուսանկարներ)Մասկի՝ սոցցանցում գրանցումը վճարովի դարձնելու մասին տեղեկությունը, պարզվում է, կատակ էրՊարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներԵրկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն ՍուրենյանցՃապոնիայում հարավկորեացի ուսանողուհին մուրճով հարձակվել է դասընկերների վրա. կան վիրավորներՈւկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. GazetaԹրամփն ու Ցուկերբերգը հանդիպել ենՓարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ)«Կարևոր է հիշել, որ միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է»․ Էնթոնի ՀոփքինսԶարուհի Փոստանջյանին կազատազրկենԿալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներիցԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասներըԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. «Հայաքվե»«Ծովակալ Նախիմով» հածանավը հաջողությամբ գործարկվել էԼեհաստանը դժգոհ է Նեթանյահուին չկալանավորելու որոշումիցՄոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են Honda-ն ներկայացնում է նոր սերնդի էլեկտրական մեքենաներ (լուսանկարներ)Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. օրվա մամուլ (տեսանյութ)Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆՍոչիում երկրաշարժեր են տեղի ունեցելՈւկրաինայում ավելի քան 60 մեղադրանք է առաջադրվել սահմանները անօրինական լքելու համարԱՄՆ-ում անհայտ անձինք ներխուժել են զինվորական պահեստ ու հափշտակել զինտեխնիկաՓաշինյանը փաթեթային որոշումներ է պատրաստում Մոսկվայի հետ կապերը խզելու համար. NezigarՀրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներՕրվա խորհուրդ. հունվարի 11ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներինԹրամփը պատրաստում է առաջնային կարևորության ավելի քան 100 գործադիր հրաման Պանամայի նախագահը մտադիր է դիմել ՄԱԿ՝ Թրամփի սպառնալիքների պատճառովԵրևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Գագիկ ՍուրենյանՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականությունՏարադրամի փոխարժեքները հունվարի 11-ինՀՀ-ում ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը դատարանում էԹուրքիան չի հանդուրժի սիրիական սահմանին Ֆրանսիայի հնարավոր ներկայությունը. ՖիդանԴամասկոսի մզկիթում հրմշտոց է եղել․ կան զոհեր և վիրավորներՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչը` ժողովրդին Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունըԿուբանում մազութի արտահոսքի պատճառով սատկել է մոտ 60 դելֆինԵրևան-Գյումրի ճանապարհին Mercedes-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և բռնկվել. մեքենան մոխրակույտի է վերածվելԲայդենը հրաժեշտ է տալիս ԱՄՆ քաղաքացիներինԻրանը բացել է ստորգետնյա հրթիռային նոր բազաԳյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կոլեկտիվ հանրագրին. Հարութ ԱկլունցՌԴ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըՇիրակում, Թալինում, Հրազդանում և Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, կա փակ երթուղի, Լարսը բաց էԵՄ-ին անդամակցելու ծրագրերը քննարկելու Հայաստանի մտադրությունները պատասխան են Ալիևին․ ռուս փորձագետ. News.amՄխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահելՈմնն ասում է` պիտի հասկանանք մեզ ինչի ասացին ֆաշիստական երկիր. 10 մլն հայը պատասխան ունի, հանգի´ստ եղեք. ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենց (տեսանյութ)
Ամենադիտված