Արտակարգ դեպք Երևանում
Shamshyan.com-ը գրում է.
Հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 33 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։
Պարզվել է, որ նշված շենքի 15-րդ հարկի 126-րդ բնակարանում գազի արտահոսքից հրդեհի բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրշեջ-փրկարարները ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում այնտեղից դուրս են բերել 38-ամյա Սոնա Խաչատրյանին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: