«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները ևս հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Երաշխավորագիրը ստորագրել են 12 պատգամավոր:
Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ դատարանում կայանալու է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 ու կես տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: