ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ Արթուր Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին:
Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի(Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի(պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետ, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ 1, 2 կետի հատկանիշներով: