Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։
72 ժամվա ընթացքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: