Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի. խորհրդարանը տվեց համաձայնությունը
ՔաղաքականԱրդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրեց փաստական հանգամանքները և կալանավորման որոշման հիմքը և միջնորդեց կալանավորել պատգամավորին:
Հարցի քվեարկությունը սկսվեց 12:30-ին և ավարտվեց 13:00-ին:
Քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցերն, ըստ ընթացակարգի, կատարվում են առանձին-առանձին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց քվեարկության արդյունքները, ըստ այդմ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավորից 85-ը:
ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 81, դեմ՝ 3, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը կսկսվի 13:30-ին և կտեւի 30 րոպե: