Վայնշտայնի զոհերը պատրաստ են գումարի դիմաց «ներել» նրան
Համաշխարհային ՄամուլՀոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ: Այդ մասին հաղորդել Է The New York Times-ը:
Ընդամենը մեղադրողներին կվճարեն 25 միլիոն դոլար: Նրանցից 18-ը կբաժանեն 6,2 միլիոնը, մնացած 18,5 միլիոնը բաժին կհասնի այն հայցվորներին, որոնք խմբային հայց են հարուցել: Վճարումներն ստանձնել են Weinstein Company-ն ներկայացնող ապահովագրական ընկերությունները: Հարվի Վայնշտանը Miramax и Weinstein Co. կինոընկերությունների համահիմնադիրն ու նախկին համանախագահն Է: 2018 թվականի մայիսին նա հանձնվել Է ոստիկանությանը եւ ազատ արձակվել մեկ միլիոն դոլար գրավով: Պրոդյուսերի կողմից բռնաբարվելու մասին պատմել Է առնվազն ութ կին, ավելի քան 80-ը հայտարարել Է նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին: