Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:
Վարչապետը շնորհավորեց մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել», -ասաց Փաշինյանը։
Զրույցի ընթացքում Չեքիջյանը նշեց, որ 100 տարեկան դառնալուն իրեն մնացել է 9 տարի և, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞, մի հատ տուպոյ վարչապետ ունենք, ասում էր մինչև 101 տարեկան թոշակի չպիտի գնաք»։ Հետո Փաշինյանին հարցրեց՝ ադյո՞ք հիշում է, վարչապետը սկզբում չհիշեց, սակայն, երբ Չեքիջյանը ավելի մանրամասնեց, Փաշինյանն արձագանքեց. «Հա, ճիշտ ա, հասկացա ինչի մասին է խոսքը»։
Մանրամասները՝ տեսանյութում