Չեռնոբիլում ատոմակայանի վթարից հետո առաջին անգամ տոնածառ է դրվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՈւկրաինայի Պրիպյատ քաղաքում Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո (ապրիլի 26, 1986 թ.) առաջին անգամ տոնածառ են տեղադրել:
ZIK-ի փոխանցմամբ՝ տոնածառը դրվել է Պրիպյատի «Энергетик» մշակույթի պալատի մոտ:
Ամանորյա գեղեցկուհու բացման արարողությանը մասնակցել են քաղաքի նախկին բնակիչները, ովքեր զարդարել են այն խաղալիքներով և իրենց մանկական լուսանկարներով: