Լուսանկար. ահա, թե ով է աղմկահարույց տեսանյութի «Brabus»-ի վարորդը (տեսանյութ)
ՀասարակությունԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ «լավ տղեն» հաշվառված է Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում:
Նա 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է:
Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել նաև «յաշիկը»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները նրան հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել քաղաքակիրթ ձևով, մինչդեռ շատ օգտատերեր ինչպես նաև քաղաքացիներ, պահանջում էին, որպեսզի այդ մարդ կոչված արարածին բերման ենթարկեին նույն եղանակով, ինչպես որ նա վարվել էր տարեց տղամարդու հետ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդը ծեծի էր ենթարկել տաքսու տարեց վարորդին։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «յաշիկի» համարանիշներն էին՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: