Ինչպես է անցել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի սուրբծննդյան երեկոն (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում կիսվել է տոնական լուսանկարներով:
Կադրերից պարզ է դառնում, որ սուրբծննդյան երեկույթին մասնակցել են Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի բոլոր անդամները:
Քիմը լուսանկարներին կից պատմել է, որ ավագ դուստրը՝ Նորթը, երեկույթից առաջ ստամոքսի ցավեր է ունեցել:
«Իմ խեղճ փոքրիկ Նորթն այնքան էլ լավ չէր զգում սուրբծննդյան երեկոյին, նա ստամոքսի ցավեր ուներ: Դուք կարող եք տեսնել, որ նա իրեն լավ չէր զգում, բայց շատ էր ցանկանում մասնակցել երեկույթին: Սեյնթը պատրաստ էր զվարճանալ և շատ հուզված էր, որ գնալու է երեկույթի: Չիկագոն ցանկանում էր էլֆի տեսնել, բայց վախենում էր Սանտայից, իսկ Փսալմն ուղղակի կատարյալ հրեշտակ երեխա է»,- գրել է Քարդաշյանը:
39-ամյա աստղը նաև լուսանկարներ է հրապարակել մայրիկի՝ Քրիս Ջենների և տատիկի հետ: