Կներեք, իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել. Արփինե Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաԱրդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է․
«Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել։
Հ.Գ. Ես էլ ծննդյանս օրվա շնորհավորանքները չեմ հրապարակում ի դեպ»։
Կարդացեք նաև՝ Կարճ անդրադարձ է եղել վերջին զարգացումներին. ինչ նամակ է գրել Վենետիկի հանձնաժողովի նախագահը Բադասյանին