Պայթյուն՝ Սոմալիում. զոհերի թիվը 90-ից անցել է
ԱշխարհՍոմալիում ականապատված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել է 90 մարդ: Այս մասին հայտարարել է Սոմալիի խորհրդարանի անդամ Աբդիրիզակ Մոհամմեդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ Մուհամեդի՝ զոհվածների թվում կա 17 ոստիկան, 73 քաղաքացիական անձ և 4 օտարերկրացի:
Մինչ այժմ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը պայթյունի համար: Ինչպես նշել է ՌԻԱ Նովոստին, Սոմալիում հիմնված ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: