Ձմռանն անհրաժեշտ 7 հիմնական վիտամինները Կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը՝ Սիերա Լեոնեում Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ Լույս չի լինելու Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում Արամ Ա Վեհափառը Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնատիոս Աֆրամ Բ. պատրիարքի հետ Հայկական լեռնաշխարհն է հայերի հայրենիքն ու բնօրրանը, կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է․ Լիլիթ Գալստյան ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարևոր ծառայությունն է մատուցում Ալիևին․ ադրբեջանագետ Այս քաղաքական աղանդին մեր երեխաներից, դպրոցներից, նրանց ուղեղը որևէ բանով լցնելու հնարավորությունից պետք հեռու և զերծ պահել. Վլադիմիր Մարտիրոսյան Իսլամ Մախաչեւ․ Արման Ծառուկյանը չունի թույլ տեղեր «Արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք, Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է»․ Փաշինյան IQ բաթլ. Ռաֆո VS Ռուբո 

Դատախազությունը «Հարսնաքար»-ի գործով փաստաբաններին ոչ թե տվել, այլ վերցրել է 5 օր

Իրավունք

Լուրեր.com-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ՝ ճշտելու, թե ինչ ենթատեքստ կար Ոստիկանությունից փաստաբաններին տրամադրված մեկ օրը Դատախազության կողմից փոխելու՝ հինգ օր դարձնելու մեջ, և արդյոք հինգ օրը բավարա՞ր է միջնորդություններ ներկայացնելու համար:

Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ հինգ օրը բավարար չէ:

«Այն ծավալի վերաբերյալ, որ ուսումնասիրել էին փաստաբանները, նրանք իրենց միջնորդությունում լուրջ փաստարկներ էին ներկայացրել: Դա բավարար հիմք էր հարցադրումը, միջնորդությունները ներկայացնելու ժամկետը երկարացնելու և հիմնավորելու համար»,- ասաց Սաքունցը և հավելեց, որ հինգ օր տրամադրելն ուղղակի ստիպողական զիջում էր. «Չափից ավելի կացնային կլիներ, ասենք, չտրամադրելը»:

Վերջինս, կարևորելով հանրային պահանջը նշեց, որ ժամկետը չերկարաձգելու դեպքում հանրային պահանջը շատ ավելի լուրջ հիմնավորում էր ստանում:

«Պարզ կլիներ, որ դա ոչ թե ինչ-որ սիրուն աչքերի համար պետք է տրամադրեին, կամ դա ոչ թե ինչ-որ հասարակական կապրիզ է, այլ լուրջ, հիմնավոր պահանջ: Դատախազությունը լուրջ քայլ կատարեց՝ փոխելով Ոստիկանության կողմից տրված ժամկետի տևողությունը»,- ասաց նա:

Սաքունցը նշեց նաև, որ պետք է աշխատել լարված ռեժիմով, որ կարողանան հասցնել:

«Կաշխատենք լարված ռեժիմով: Ամեն ինչ պետք է թողնել և միայն դրանով զբաղվել: Բայց եթե նույն տեսակետից նայենք, ապա նույն մոտեցման դեպքում պետք է դիմենք նաև Դատախազությանը և Քննչական բաժին՝ ասելու, որ դուք ևս պետք է ամեն ինչ թողնեք ու միայն մի քրեական գործով զբաղվեք: Ասեմ ավելին, ենթադրենք վեց ամսվա ընթացքում պետք է ավարտվի նախաքննությունը, բայց տեսնում ենք, որ այդ վեց ամսվա ընթացքում իրենք ստիպված են ինչ-ինչ գործեր կատարել, այսինքն տրվում է երկարաժամկետ՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, հնարավոր բազմաթիվ գործառություների միառժամանակ կատարելու անհրաժեշտությունը: Այսինքն Դատախազությունը և քննչական մարմինը այդ տեսակետից չմոտեցան, որ փաստաբանները կարող են նաև այլ գործեր ունենալ: Այսինքն պետք էր բավարար ժամկետ, որպեսզի մարդիկ իրենց մասնագիտական պարտականությունը կատարեն»,- ասաց Սաքունցը և հավելեց. «ինչևէ, փաստաբանները կհասցնեն, թեկուզ ուժերի լարումով, բայց կներկայացնեն անհրաժեշտ միջնորդությունները»:

Ժաննա Ալեքսանյանն էլ կարծիք հայտնեց, որ Դատախազությունը կարծես թե փորձել է շտկել իրավիճակը, որովհետև գործնականում երբեք նման բան չի լինում: «Միշտ պայմանավորվում են, ձեռք են բերում որոշակի ժամկետ: Մեկ օրը դա աբսուրդ է: Գործնականում չի կարող նման բան լինել, որ մեկ օր տրամադրեն: Կարծում եմ, գլխավոր քննչական վարչությունը նսեմացնելու մի ձև է ընտրել»:

Ալեքսանյանը նշեց նաև, որ փաստաբանները մեկ ամիս էին խնդրել, բայց եթե իրենք հինգ աշխատանքային օր են տրամադրել, ուրեմն այս դեպքում, ինչ արած, ավելի նորմալ է այս ժամանակը, քան մեկ օրը:

«Դատախազությունը ոչ թե տվեց՝ այլ վերցրեց այդ հինգ օրը, որպեսզի կարողանա պատասխանել փաստաբանների բարձրացրած խնդիրներին: Դատախազությանը և գլխավոր քննչական մարմնին փաստաբաններն այնքան միջնորդություններ են ներկայացրել, որ իրենց է ժամանակ հարկավոր: Ավելին, Դատախազությունն ինքն էլ հասկացավ, որ սա աբսուրդ է, այստեղ ակնհայտ դիտավորություն կա նսեմացնելու տուժողի իրավահաջորդներին: Ոստիկանությունն ի սկզբանե տանում էր նսեմացնելու քաղաքականությունը, երբ չէր գրանցում որպես տուժողի իրավահաջորդ, կարծում եմ, որ այսպես Ռուբեն Հայրապետյանին ծառայություններ են մատուցում»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012-ի հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:

Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներին, գործի նյութերը տրամադրելուց հետո տեղեկացրել են, որ միջնորդությունները պետք է տրամադրեն մեկ օրվա ընթացքում:

Նշենք, որ գործը բաղկացած է երեք հատորից, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է:

Ավելացնենք, որ ավելի ուշ Դատախազությունը նախաքննական մարմնին հանձնարել էր երկարաձգել գործի նյութերին ծանոթանալու ժամկետը:

«Հարսնաքարի» գործով փաստաբաններին տրամադրվել է 5 աշխատանքային օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար: 

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձմռանն անհրաժեշտ 7 հիմնական վիտամինները Կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը՝ Սիերա Լեոնեում Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ Լույս չի լինելու Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում Արամ Ա Վեհափառը Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնատիոս Աֆրամ Բ. պատրիարքի հետ Հայկական լեռնաշխարհն է հայերի հայրենիքն ու բնօրրանը, կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է․ Լիլիթ Գալստյան ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարևոր ծառայությունն է մատուցում Ալիևին․ ադրբեջանագետ Այս քաղաքական աղանդին մեր երեխաներից, դպրոցներից, նրանց ուղեղը որևէ բանով լցնելու հնարավորությունից պետք հեռու և զերծ պահել. Վլադիմիր Մարտիրոսյան Իսլամ Մախաչեւ․ Արման Ծառուկյանը չունի թույլ տեղեր «Արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք, Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է»․ Փաշինյան IQ բաթլ. Ռաֆո VS Ռուբո Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից Հայաստանի մշակույթն ու կրոնը՝ ծովից ծով պատմություն (տեսանյութ)Գերմանիան հատուկ զորամաս է ստեղծում երկրի ներսում կարևոր օբյեկտները պաշտպանելու համարԺողովուրդը ցանկանում է իշխանափոխություն, բայց չգիտի՝ ում վստահի (տեսանյութ) Մեդվեդևը Էդմոն Մարուքյանի ազդեցության տակ է. Ազատ Արշակյանը՝ Մոսկվայի արձագանքի մասին Ցուկերբերգը խոստովանել է` հետախուզական ծառայությունները կարող են կարդալ WhatsApp հաղորդագրությունները«Խնդրում եմ մի պահ իջեք օդից»․ Մարությանը Փաշինյանին հարց է ուղղել տրանսպորտի թանկացման մասին Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով բախվել է 27 ավտոմեքենա Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են թուրքերը բուն դրել Ջերմուկում․ Արթուր Խաչատրյան Ժողովուրդը ցանկանում է տեսնել նոր դեմքերի. հարցում (տեսանյութ) Գերմանիան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն մտադիր է վեցանիշ թվով զորք ուղարկել Ուկրաինա«Տելեպուզիկ»-ի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց․ նա ձերբակալվել է Զարուհի Փոստանջյանին կազատազրկեն (տեսանյութ) Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ «Օրեշնիկը» փոխում է խաղի կանոնները. ԱՄՆ գեներալԳրենլանդիան կարող է արդյոք անկախության հանրաքվե անցկացնել. DRԵրկրաշարժ Հայաստանում «Սննդի և խմելու ջրի պակաս կա»․ Բլանկա Բլանկո (լուսանկարներ)Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ Լիտվայում սկանդալ է հասունացել` կապված փոխնախարարի՝ մայիսի 9-ը նշելու հետՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բրիթնի Սփիրսը ստիպված է եղել լքել իր տունը (լուսանկարներ)ՀԽՀԿ-ի նախագահն ու անդամները իրենց զորակցությունն են հայտնել հրդեհից տուժած ամերիկահայերին Ուկրաինայում հայտարարել են՝ Զուրաբիշվիլին կարող է արժանանալ Զելենսկու ճակատագրինԱրամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է Բանակից ու զինծառայողներից կրճատում են՝ բյուջեն լցնելու համար․ Գեղամ ՄանուկյանՅոթամյա աղջիկն օգնել է խաբեբաներին թալանել իր ծնողներին և նրանց անունով վարկեր է վերցրելՇիրակի մարզում փակ ճանապարհներ չկանՈւնեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն ԲաբայանՎարումն ու Ագուտինը կարող են կորցնել Լոս Անջելեսում իրենց էլիտար բնակարանըԿալիֆորնիայում Մել Գիբսոնի առանձնատունը վերածվել է մոխրակույտի (լուսանկարմեր)Երկու ուկրաինացի օդաչու իրեն մեղավոր է ճանաչել միջուկային ահաբեկչության մեջՓաշինյանն ու Ալիևը չէ, որ պետք է որոշեն, թե ինչ պետք է անի հայ ժողովուրդը (տեսանյութ)Ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանումBYD-ը տաքսիի համար նախատեսված նոր սեդան կթողարկիՔիմ SKIMS-ը հագուստ և ներքնազգեստ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժած ընտանիքներին (լուսանկարներ)Ամբողջությամբ հրդեհվել է դերասան Մել Գիբսոնի Մալիբուի տունը (տեսանյութ)Ռուսաստանում հեռուստացույցն ընկել է մեկամյա երեխայի վրա
Ամենադիտված