«Դոմոդեդովոյից» չարթերային թռիչքով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի. ՀՀ դեսպանատուն
ԲլոգոսֆերաՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չարտերային թռիչքով Մոսկվայից Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի:
Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։
Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։
Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,-նշված է դեսպանատան հայտարարությունում։