Նախարարության տրամադրած սարքավորումները աշակերտները մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է վերադարձնեն դպրոցներին
ՀասարակությունՄինչեւ այս շաբաթվա վերջ հեռավար կրթությունը կազմակերպելու նպատակով աշակերտներին տրամադրված սարքավորումները պետք է վերադարձվեն դպրոցներին։ Այս մասին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մայիսի 22-ը համարվում է ուսումնական տարվա ավարտը, ինչով էլ պայմանավորված՝ վերջանաժամկետը սահմանվել է այս շաբաթվա վերջը։