Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Վաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Հայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ) Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան ԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում 

Դուք այս երկրի ողնաշարն եք. նախագահը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի անդամների հետ

Տեսանյութեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Արձանագրելով, որ ստեղծված է իսկապես բավականին բարդ իրավիճակ, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում: Նախագահը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումն, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները: 

«Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք, -իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն։

Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն՝ եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը...

Կասկած չկա, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ Հայաստանը կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։ Բավական է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտն, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց գուցե արժեքավոր հնարավորությունը:

Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ ձևով համագործակցենք և միասին հասնենք դրական փոփոխությունների»:

 

1

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:

 

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ) Մեր խնդիրը մեր Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է. Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրումՍանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված բնական աղետից վնասների գույքագրման աշխատանքի հետ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռԳրոսին առայժմ անհնար է համերել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցԳյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը
Ամենադիտված