Նիկոլ Փաշինյանը սրիկայաբար ստում է․ գնդապետ Սայաթ Շիրինյան
ՔաղաքականԱյսօրվա ասուլիսում Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը նշեց, որ անարդյունավետ աշխատանքի արդյունքում կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ «Վերջին ժամանակահատվածում այդ ձախողումները փորձում են բարդել ժողովրդի վրա, բայց երբ կորոնավիրուսի վարակը մեր սահմանների դռներն էր ծեծում, մեր իշխանություննեը փոխանակ ձեռնարկեին կանխարգելիչ միջոցառումներ, ինչ արեցին, սկսեցին ծաղրի ենթարկել, անլրջացնել վիրուսը»,- ասաց նա։
Ըստ Սայաթ Շիրինյանի՝ վարակի առաջին դեպքը ստիպված պաշտոնապես ընդունվեց մարտի 1-ին, քանի որ իշխանությունները սևեռված էին իրենց կպչուն մտքերով, որ պիտի ՍԴ-ն բռնազավթեին՝ Նիկոլ Փաշինյանը մինչև մարտի 12-13-ը շարունակում էր «Այո»-ի իր քարոզչությունը, և որևէ մեկը չի կարող բացառել, որ հիմնական վարակակիրը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը իր քարոզչության ընթացքում․ «Չնայած նրան, որ իշխանությունը պաշտոնապես արձանագրեց, որ մարտի 1-ին է եղել վարակի առաջին դեպքը Հայաստանում, բայց սուր վարակիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկը իր հերթական մամուլի ասուլիսից հետո հստակ արձանագրեց, որ իրենք կորոնավիրուսի դեմ պայքարը սկսել են հունվարի վերջ-փետրվար ամսից, հետևաբար կորոնավիրուսը մեզ մոտ արդեն արձանագրված ա եղել։ Հիմա էս մարդիկ պարբերաբար հայտարարում են, որ իրականացնում են կորոնավիրուսի դեմ համալիր միջոցառումներ․ որո՞նք են ձեր համալիր միջոցառումները, որ ժողովուրդը չկարողացավ հասկանալ, 5 ամիս ա դուք չեք կարողանում կարգավորել հարցը։ Ինչու՞ են մինչև օրս ընտանիքի անդամներին ստիպում մեքենայի մեջ դիմակ կրել, եթե տանը միևնույն ա չեն կրում»,- ասաց գնդապետը։
Նա ասուլիսի ժամանակ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն է՝ կորոնավիրուսի այս ճգնաժամը մենք պետք է օգտագործենք և գրավենք համաշխարհային շուկայի տնտեսության 3 տոկոսը․«Եվ ի՞նչ գրավեցիք, սառնարաններում արդեն ապրանքը շատացա՞վ, հպարտ քաղաքացիները, զոմբիները բուռն ծափահարում էին, որ հեսա պետք ա գրավեն համաշխարհային շուկայի 3 տոկոսը։ Սա պոպուլիստական հայտարարություն է։ Նիկոլ Փաշինյանը սրիկայաբար ստում է, ասելով որ համաճարակի դեմ պայքարի հիմնաքարը դիմակ կրելն է։ Մենք բոլորս ականատես ենք՝ մարդիկ դիմակ կրում են էն ժամանակ, երբ տեսնում են ոստիկանի՝ մեկը դնչին ա դնում, մյուսը ձեռքին ա կապում, էն մեկը գրպանն ա դնում։ Էս հակահիգիենիկ պայմաններում դիմակ կրելը կարո՞ղ է նպաստի համաճարակի վերացմանը, իհարկե, չի կարող»,- նշեց Սայաթ Շիրինյանը։
Ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաև կորոնավիորւսի դեմ պայքարի ոստիկանների ձեռնարկած միջոցներին․ «Ես ամբողջ կյանքս պայքարել եմ ոստիկանության հեղինակության համար, ես հիմա շատ դեպքերում ուղղակի ամաչում եմ, խայտառակություն ա, երբ հաղթանդամ տղամարդ ոստիկանը երիտասարդ աղջիկների, կանանց ձեռքերը բռնած բերման ա ենթարկում ոստիկանության բաժին։ Կան իրավիճակներ, երբ ծառայողական պարտականությունների մեջ կարելի է մի փոքր թերանալ, բայց թույլ չտալ բարոյական սխալներ։ Ես չեմ հասկանում թե էդ ոստիկանը, որ գնում ա տուն ինչ խղճով ա հաց ուտում, ինչ խղճով ա նայում իր երեխաների երեսին, էն դեպքում, որ ինքը երիտասարդ մորը դիմակ չկրելու համար վարչական տուգանք ա կազմել»,- ընդգծեց գնդապետը։
«Նիկոլ Փաշինյան և դուք իշխանության տարբեր ներկայացուցիչներ չփորձեք էս ամեն ինչը բարդել ժողովրդի վրա, ձերն է մեղավորությունը և նախագահ Քոչարյանը իր հարցազրույցի մեջ շատ հստակ ընդգծեց՝ ականջներիդ օղ արեք Հարավային Կովկասում մեր նման կազմակերպված ազգ գոյություն չունի, դուք փորձում եք հակառակն անել, բայց դա ձեզ մոտ չի ստացվի»,- եզրափակեց գնադապետ Սայաթ Շիրինյանը։