Կարեն Անդրեասյանը ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ ՀՀ դատավորների միություն Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին «Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին Քննարկվել են ՏԿԵՆ-ի և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը Ալեն Սիմոնյանը շատ է հարգում իմ կարծիքը․ Հովիկ Աղազարյան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան 

«Մահմեդականացած հայերի հայրենադարձությունը. աշխարհաքաղաքական նոր կամուրջներ Հայաստանի համար»

Մերձավոր Արևելք

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի «Մահմեդականացած հայերի հայրենադարձությունը. աշխարհաքաղաքական նոր կամուրջներ Հայաստանի համար» հոդվածը:

Հայտնի է, որ մահմեդականացած հայերի թիվն աշխարհում առնվազն 1 միլիոն է, եւ նրանք կենտրոնացած են գերազանցապես Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, մասամբ էլ (համշենահայերի իսլամադավան հատվածը' 300-400 հազար մարդ)' Ռուսաստանում, Վրաստանում (Աբխազիայում), Միջին Ասիայում (հիմնականում Ղրղըզստանում, Տաջիկստանում) եւ Ղազախստանում:
Ընդհանրապես' իսլամադավան հայերի հանդեպ վերաբերմունքի հարցը Հայոց Մեծ Ազգահավաքի հեռանկարի անկյունաքարերից մեկն է: Այս հարցի վերաբերյալ մեզանում այսօր առկա է երկու հիմնական մոտեցում:

Առաջինը ավանդական այլատյաց պսեւդոազգայնական մոտեցումն է, որը ժառանգվել է այն ժամանակներից, երբ հայոց պետականության կորստի պայմաններում հայ ժողովրդի մշակութային եւ վարչաիրավական կենսագործունեությունը կարգավորող հիմնական ազգային ինստիտուտը Հայ Առաքելական եկեղեցին էր: Ըստ «մեկ ազգ - մեկ կրոն - մեկ մշակույթ» մոտեցման, եթե կաթոլիկ եւ ավետարանական հայերը մի կերպ ընդունվում են որպես թեկուզ «խոտանված», սակայն, այնուամենայնիվ' հայ, ապա մահմեդականի հայ լինելու հնարավորության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Մյուս մոտեցումը' պոստազգայնականը, որքան արդիական, այնքան էլ «լավ մոռացված հին» մոտեցում է, որի անկյունաքարային կատեգորիաներն են «պետությունը» (իսկ հայկական նորագույն անկախ պետականությունների դեպքում' «ազգային պետությունը») եւ «քաղաքացին»: Ըստ այս մոտեցման, Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներով աշխարհասփյուռ հայ ազգի գլխավոր հիմնասյունն է: Այս պարագայում ՀՀ քաղաքացու կրոնական եւ մշակութային պատկանելությունը դառնում է երկրորդական, եւ դրա բազմազանությունը ազգային պետության եւ քաղաքացիության շրջանակներում չի դիտվում որպես ազգի կամ պետության անվտանգության սպառնալիք: Միեւնույն ժամանակ «ազգային պետությունը» տեղ չի թողնում պոստազգայնականության այն ծայրահեղության համար, ըստ որի' ազգային պատկանելությունն ընդհանրապես նշանակություն չունի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է:

Իրականում առաջին մոտեցումը ինքն է ուղղակի սպառնալիք հանդիսանում ազգային պետականությանը, քանի որ ենթադրում է անհամատեղելիություն ոչ միայն իսլամադավան հարեւանների (օրինակ' «հայերը եւ թուրքերը անհամատեղելի են» արտահայտությունը այս մոտեցման տիպիկ ցուցիչներից է), այլեւ անգամ ուղղափառ վրացիների հետ («վրացիները թուրքից էլ վերան են»): Մինչդեռ երբ դու ամբողջ տարածաշրջանը դիտում ես որպես օտար եւ քեզ հետ անհամատեղելի օրգանիզմ' դու ինքդ ես դառնում օտար եւ անընդունելի մարմին տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար եւ քո անվտանգությունը ապահովելու համար ստիպված ես լինում եւ լինելու ապավինել արտատարածաշրջանային հզոր ուժերին' լինի դա Հյուսիսում, թե Արեւմուտքում, որոնց նպատակները միշտ չէ, որ համահունչ են քո շահերին:

Եթե 90-ականների սկզբերին պետական, այդ թվում հատկապես արտաքին քաղաքականության մեջ իշխող վերնախավի մի հատվածի կողմից փորձ արվեց ներդնել երկրորդ մոտեցումը, սակայն այժմ ազգային «վերնախավը» նորից վերադարձել է առաջին մոտեցմանը, որի բնական հետեւանքն էլ արտաքին ուժեղ ձեռքին' «երրորդ ուժին» ապավինելու անայլընտրանքայնությունն է' պետական ինքնիշխանության հետզհետե կորստի գնով:

Այսպիսով, որքանով է հավանական մահմեդականացած հայերի վերադարձը հայկական ինքնության: Այս խնդրին անդրադարձած բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ առավելագույնը 2-3 միլիոնի հասնող մահմեդականացած հայերի շուրջ մեկ միլիոնը թեկուզ մասնակիորեն պահպանում են իրենց հայկական ինքնագիտակցությունը, իսկ եւս 500.000-1.000.000' կրիպտոհայերը երբեւէ այն չեն էլ կորցրել: Հետաքրքիր փաստ. 80-ականների վերջերին, ազգամիջյան հարաբերությունների սրումից հետո, դեռ 1941-ին Աջարիայից Ղազախստան տեղահանված համշենահայերի ժառանգները դիմել էին Մոսկվային' Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Սակայն մերժում էին ստացել: Այն ժամանակ Հայաստանում խոսակցություն տարածվեց, որ այդ մերժման հիմքում ընկած է եղել Էջմիածնի բացասական դիրքորոշումը:

Հայաստանի անկախացումից հետո նկատվում է Թուքիայի իսլամադավան հայերի ազգային ինքնագիտակցության աճ: Դրան մեծապես նպաստեց անգամ Հրանտ Դինքի ողբերգական մահը: Հայտնի են թուրքական մամուլում հնչած այն կարծիքները, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ես Հրանտ Դինքն եմ», «Ես հայ եմ» պաստառներով Ստամբուլի փողոցները հեղեղած բազմահազարանոց ցույցերի մասնակիցների մի մասը կրիպտոհայեր էին' ծպտյալ հայեր: Այստեղ ավելորդ չէ նշել, որ Թուրքիայում ո'չ կամավոր մահմեդականացած, ո'չ էլ, առավելեւս, բռնի մահմեդականացված հայերը առանձնապես ջերմեռանդ մահմեդականներ չեն: Օրինակ' Համշենում աննշան թվով մզկիթներ կան, սակայն անգամ դրանք առանձնապես հանրաճանաչ չեն համշենահայության շրջանում: Համշենահայերը, ի դեպ, նաեւ որեւէ խնդիր չունեն, օրինակ, ոգելից խմիչքներ օգտագործելու հետ: Պատահական չէ, որ Աջարիայի դարեր առաջ կամավոր մահմեդականացած լազավրացական բնակչության շրջանում վերջին տարիներին նկատվում է դեպի քրիստոնեություն «դարձի գալու» աշխույժ գործընթաց (ի դեպ' ոչ միայն վրացի ուղղափառ եկեղեցին, քանի որ այստեղ աշխուժորեն աշխատում են նաեւ ավետարանական եկեղեցիները), էլ չենք խոսում զուգահեռաբար ընթացող ապակղերականացման (սեկուլյարացման) գործընթացի մասին: Այս վերջինին մեծապես նպաստում են ուրբանիզացման գործընթացները: Այնպես որ, եթե Հայաստան տեղափոխված հայ մահմեդականները դեմ չլինեն բնակվել առանձին բնակավայրերում, օրինակ' ազատագրված տարածքներում կամ Հայաստանի քաղաքների առանձնացված թաղամասերում, դրանից ինտեգրման գործընթացը կտուժի միայն ժամանակավորապես, քանի որ արդիականացման եւ ուրբանիզացման ընթացքը, միեւնույն է, ժամանակի, թեկուզ տասնամյակների ընթացքում բերելու է նրանց մեծ մասին ամենակուլ Երեւան եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում դիսպերս բնակեցման:

Ակնհայտ է, որ 10.000-ից 20.000, իսկ հնարավորության դեպքում' անգամ ավելի համշենահայերի, քրդահայերի, զազահայերի եւ թրքահայերի վերաբնակեցումը Հայաստանի Հանրապետությունում եւ նրանց հանդեպ հոգատար պետական եւ հանրային վերաբերմունքը. հիմքեր կստեղծի նրանց մեջ հայկական ինքնության ամրապնդման եւ զարգացման, սեփական անկախ պետականության սահմանների ներքո նրանց ադապտացման եւ Հայաստանի հասարակության մեջ լիարժեք ինտեգրման, իսկ նրանց մի մասի համար էլ' դեպի քրիստոնեական հավատք վերադարձի համար, կնպաստի մեզանում տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների, նրանց կենսաձեւի ավելի լավ ճանաչմանն ու նրանց հետ առավել ներդաշնակ համակեցության մշակույթի ձեւավորմանը (ամեն դեպքում այդ խնդրի լուծման առումով մահմեդական հայերը առավել գերադասելի են Իրանից ժամանող պարսիկ, հաճախ էլ ազերի մահմեդականներից. ի դեպ, Հայաստանում արդեն այժմ մշտական կամ ժամանակավոր բնակություն են հաստատել մի քանի հազար իրանցի մահմեդականներ), հոգեբանական, մշակութային, կրոնական, քաղաքական եւ այլ կարգի կամուրջներ կգցի ոչ միայն դեպի Թուրքիայի իսլամադավան հայության խմբերը, այլեւ դեպի բուն թուրք, քուրդ, լազ էթնոկրոնական զանգվածները:

Միայն հիացմունք կարելի է ապրել Իսրայելում հրեաների ազգահավաքի («Ալիյա») մեթոդաբանությունը դիտարկելիս: Քանի որ այդ ժողովրդի ազգաստեղծ գլխավոր գործոնը, ի տարբերություն հայերի, ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությունն է, այնտեղ գրկաբաց ընդունում էին եւ են անգամ այլ ռասայի պատկանող եթովպական հրեաներին, ընդ որում հայրենադարձող խմբերին օդանավակայանում աղուհացով դիմավորում էին ամենաբարձր մակարդակով' պետական պաշտոնյաները եւ կրոնական առաջնորդները: Եվ այսօր եթովպահրեաները, ռուսական հրեաները Իսրայելի զինված ուժերի առավել մարտական հատվածն են կազմում:
Հայության դեպքում ազգահավաքի հենքը լինելու է հայկական ծագումը' արյունը, գենետիկան, որը մենք, որքան էլ «մեզ ոչ մեկից չենք գերադասում», սակայն արժեւորում ենք եւ համարում մեծ բնական ներուժ պարունակող: Ի վերջո, կրոնները, գաղափարախոսությունները անցողիկ են, մնայուն է միայն մարդը, նրա գենետիկան, իսկ մեր դեպքում, հուսանք, նաեւ նրա ազատությունն ապահովող անկախ պետականությունը եւ նրա հայրենիքը' հողի եւ հայրենակիցների տեսքով:

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելիք իսլամադավան հայությանը եւս, մեր կարծիքով, պետք է դիմավորեն պետության ղեկավարները եւ Հայ Առաքելական եկեղեցու հովիվները: Եվ երիցս սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե համատարած արտագաղթի պայմաններում կազմակերպել հայրենադարձության նոր ալիք դեպի Հայաստան' անիմաստ է կամ անհնար. հայրենադարձությունն իր մեջ նաեւ արտագաղթի չափերի նվազեցման հսկայական հոգեբանական ներուժ է պարունակում եւ այդ հարցում արժե մեծ ջանքեր գործադրել:

Արդեն մոտ ապագայում Թուրքիայում հայ ազգային շարժում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է բաց թողնել այդ երկրում ապրող իսլամադավան եւ ծպտյալ հայության համար դեպի լիարժեք հայկական ինքնություն վերադարձի բոլոր ուղիները' Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ դառնալուց մինչեւ իսլամադավան մնալը: Իսկ երես թեքել սեփական արյունակից եղբայրներից միայն այն բանի համար, որ նրանք այլ կրոնի հետեւորդներ են եւ այդ հիմքով թույլ չտալ նրանց վերադառնալ տուն, սեփական հայրենիք' փոքրոգության ու թուլության նշան է, որը չի տեղավորվում պետական մտածողության շրջանակներում:

Վերջապես' սա տարածաշրջանում առաջիկա տարիներին տեղի ունենալիք դրամատիկ աշխարհաքաղաքական փոփոխություններին պատրաստ լինելու համար անհրաժեշտ քայլերից մեկն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարեն Անդրեասյանը ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ ՀՀ դատավորների միությունԱդրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին «Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին Քննարկվել են ՏԿԵՆ-ի և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքըԹմրավաճառը պատահաբար հերոինի գովազդ է ուղարկել ոստիկանին և հայտնվել բանտումԱլեն Սիմոնյանը շատ է հարգում իմ կարծիքը․ Հովիկ Աղազարյան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժածԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակԿացնահարություն Արագածոտնում Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոններըՀովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Ինչու է իջեցվել կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը․ պարզաբանում (տեսանյութ)Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՀովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վերադարձվել է 4 միլիարդ դրամի գույք Կառավարության որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու Արցախից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա Եղվարդցին դանակով հարվածել է բաժակակցին․ մանրամասներ 55-ամյա Ջեննիֆեր Լոպեսն ուլտրակարճ կիսաշրջազգեստով (լուսանկարներ) Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Կառավարությունը մարզային ենթակառուցվածքներում անհասկանալի և անտրամաբանական փոփոխություններ է իրականացնում. Անուշ Պողոսյան (տեսանյութ)Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Գազ չի լինիԿիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Ռումինիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի Նոր ձերբակալություն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում․ «Հայկական ժամանակ» Ռաուլին մոռացեք. ֆուտբոլի հավաքականը ե՞րբ նոր մարզիչ կունենա Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞․  MediaHub Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են ՀՀ ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին․ ՊԵԿԽոշոր վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է առաջնագծում ընթացող աշխատանքներինՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվի հայրենիքին ու զինվորին թիկունքից դավաճանածը․ MediaHub
Ամենադիտված