Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ. Թովմասյան
ՔաղաքականԵս ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ: Այս մասին ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը: Այսօր ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Նա ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույնը 5 ձայնը չստացավ 9 ձայնից:Թովմասյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի, ապա առաջարկեց իրադարձությունները դնել իրար կողքի և ինքնուրույն անել եզրակացություններ:
Հարցին, թե ինքնաառաջադրվելո՞ւ է, ըստ էության Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց, իսկ այլ թեկնածու առաջադրելո՞ւ է, պատասխանեց. «Տեսնենք: Կլսեմ գործընկերներիս: Այս քննարկումները բավականին եղել են: Ես միշտ երեք գործոն եմ հաշվի առել: Ինքնաառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել»