Բեյոնսեն կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակ է ստացել
Ժամանց![Բեյոնսեն կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակ է ստացել](/timthumb.php?src=disc/15-03-21/6dee822b729afc758cd249e17d58840f.jpg&w=780)
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, ըստ արարողության կազմակերպիչների, ստացել է կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակներ՝ ընդհանուր առմամբ՝ 28 մրցանակ:
«Պատմությունը նորից է կերտվում: Բեյոնսեն այժմ այն երգչուհին է, ով ունի առավելագույն՝ թվով 28 «Գրեմմի» մրցանակ», - ասվում է կազմակերպիչների Twitter- ի հայտարարության մեջ:
Կանանց շրջանում այս ռեկորդը նախկինում պատկանում էր ամերիկացի «քանթրի» ոճի երգչուհի Ալիսոն Կրաուսին, ով 27 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակների դափնեկիր է: Դիրիժոր Գեորգ Սոլտին ունի ամենամեծ թվով մրցանակները։ Նա 31 անգամ դարձել է «Գրեմմի» մրցանակակիր:
![](banners/armflix.jpg)