Ե՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Ժորան մեղադրվում է ծխարձակող գլանակ նետելու մեջ. պաշտպան (տեսանյութ) Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է իր հետ հեծանիվ վարել. չորս պայման է առաջ քաշել Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Չենք թողնելու մեր երկիրը, եռագույնը մնա սատանային. Աշոտ Անդրեասյան (տեսանյութ) Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի շարք քաղաքացիների Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին 

Փաշինյանը մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ մատաղ է անում Եվրոպային․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը քաղաքական կոպտագույն վրիպում է։ Գրառումը՝ ստորև։

«Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:

Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը:

Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:

Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է:

ԵԽԽՎ պատգամավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում, մյուս կողմից, կրկին, սեփական մեծ հաշիվներից ելնելով, առիթն օգտագործելու ու վատաբանելու են Ռուսաստանին, որն իբրև ստորագրված զինադադարի համաձայնագրի միջնորդ, չի կարողանում կամ չի ցանկանում հասնել մեր տղաների ազատ արձակմանը: Սա է իրական քաղաքականությունը, որն ընկած է նախատեսված այդ քննարկման հետևում: Մնացածը կենացներ են:

Ուստի, պատահական չէ, որ ՌԴ պատվիրակները կամ չեն մասնակցել այդ հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու քվեարկությանը կամ ձեռնպահ են քվեարկել: Կրկին, պատահական չէ, որ այս վերջին հանգամանքը արդեն դարձել է, իսկ վաղվանից ավելի մեծ թափով կդառնա մեր երկրում հակառուսական տրամադրությունները խորացնելու նիկոլական գաղտնի քարոզչության հիմնական թեզը: Կասեն, այ տեսե՛ք, բարի եվրոպացիները պահանջում են ազատ արձակել մեր գերիներին, իսկ չար ռուսները ոչ միայն չեն լուծում այդ հարցը, այլ այդ մասին Ստրասբուրգում անգամ չխոսեցին էլ:

Դ.) Արցախյան պատերազմին նախորդած, պատերազմի բուն ընթացքում ու հետպատերազմյա ողջ շրջանում միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հայկական շահը առաջ մղելու հարցում դրսևորած սիստեմատիկ ու հանցավոր անգործությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հայ գերիների ճակատագիրն է, գիտակցված կամ արդեն զարգացումների վրա ազդեցությունը իսպառ կորցրած լինելու հանգամանքի բերումով ու սեփական կամքից անկախ, ներքաշում այլ՝ խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթ՝ անտեր թողնելով կամ զոհելով հայկական շահը ու էլ ավելի բարդացնելով դժոխքի միջով անցնող մեր գերիների վերադարձի հեռանկարը:

Ե.) Այս կերպ, մեր տղաների վերադարձի հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղը Ստրասբուրգում վատաբանվելու ու քննադատվելու են, իսկ ԵԽԽՎ-ն «զատիկից հետո կարմիր հավկիթ» տրամաբանությամբ ստանալու է հայության, հայաստանյան հանրության աչքում հումանիստ և պուպուշ երևալու լավ հնարավորություն: Իսկ այն, որ մենք, որպես ժողովուրդ ու հանրություն, արագ մոռանում ենք, թե որ ուժային կենտրոնը իրեն ինչպես պահեց բուն պատերազմի ընթացքում և սիրում ենք լսել մեր հասցեին ասված քաղցր խոսքերը ու դա համարում բավարար, ապացուցված փաստ է մեր պատմությամբ: Ավելորդ է ասել, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին ճիշտ ելույթներ կունենան, և անելով իրենց ձեռքից եկածը՝ կարժանանան մեր հանրության ծափողջյուններին, ցավոք, փաստացի միլիմետր անգամ չմոտեցնելով մեր տղաների վերադարձը:

Զ.) Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակում հայտնված մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ Ստրասբուրգում մատաղ է անում Եվրոպային՝ հայ հանրության աչքում վերականգնելու վերջինիս կորցրած հեղինակությունը և քաղաքական ծուղակում դնում Ռուսաստանին, որն իրական դերակատարություն ունի այս հարցում:

Է.) Զարմանալի ու իրականությունից հեռու չեն, հետևաբար, այն ենթադրությունները, որ, հանձնելով Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիր է դրել ամեն կերպ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանը պոկելով Ռուսաստանից: Վաղը Ստրասբուրգում հայ հանրության աչքում «բարի ձյաձյա» երևալու առիթ տրված է Եվրոպային: Չեմ կասկածում, որ այն կունենա իր շարունակությունը:

Թ.) Մինչդեռ, իրականում ժողովուրդների տառապանքը ո՛չ անցյալում ու ո՛չ էլ մեր ժամանակներում չեն շարժել մեծ տերությունների գութը ու չեն ազդել մեծ տերությունների կայացրած որոշումների վրա: Զարմանում եմ, թե ևս քանի հազարամյակ պետք է ապրենք մենք՝ հայերս, այս պարզ ճշմարտությունը հասկանալու և մեր ռացիոնալ շահի փոխարեն կենացներով չապրելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. 168.am Փաշինյանի ամենամեծ մեղքն Արցախի հանձնումն ու հազարավոր նահատակներն են․ ՇարմազանովԵ՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Ժորան մեղադրվում է ծխարձակող գլանակ նետելու մեջ. պաշտպան (տեսանյութ) Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին. Սարգսյան Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակ տրյապկա սարքածը իրավունք ունի խոսել մեր շահի՞ց. Շարմազանով (տեսանյութ) Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարըՆիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է իր հետ հեծանիվ վարել. չորս պայման է առաջ քաշել ՊԵԿ-ը ներկայացրել է մայիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ)Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում»2023-ին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառումով Չենք թողնելու մեր երկիրը, եռագույնը մնա սատանային. Աշոտ Անդրեասյան (տեսանյութ) Ախթալայում իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինըՄեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացըՄ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի շարք քաղաքացիների Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականըՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գործող վարչախումբը վերսկսեց բռնաճնշումները, մեր պայքարի ընկերներն անհիմն որոշումներով ազատազրկվել ենԱնահիտ Մանասյանը ԱԺ-ում մասնակցել է աշխատանքային քննարկմանը «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեցՀունիսի 5. Օրվա խորհուրդՓաշինյանը հեծանիվով շրջել է ԵրևանումԴիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է. որոշ տեղամասերում` միակողմանիՍյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Աննա Հակոբյանը զբոսնում է պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հետ (տեսանյութ)Մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀունիսի 5-ի աստղագուշակՊապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԲուլղարիաՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել. «Հրապարակ»2 օր էլ մի փոքր շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն. ՍուրենյանՄեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք«Ժողովուրդ». Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով«Հրապարակ». Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել«Ժողովուրդ». Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցըԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԱշխարհահռչակ դաշնակահար Համասյանը «Հազարան բլբուլ» նախագծի շրջանակում ծանոթանում է հայկական ձեռագրինՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրոԻսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԴատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեցՇարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացՀավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցին
Ամենադիտված