Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով Անմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում Քյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողների Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Մհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճում Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին 

«Նաիրիտի» վերագործարկման ներդրումային ծրագրով հետաքրքրվում են չինական և ռուսական ընկերությունները

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման և առհասարակ գործարանի խնդիրներին «Փաստը» մշտապես անդրադարձել է: Դեռևս մարտին պաշտոնական հարցում էինք ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ ուղղելով «Նաիրիտի» հետ կապված մի շարք հարցեր, քանի որ այս գերատեսչությունն է միջնորդ դարձել պետության և գործարանում հնարավոր ներդրողների միջև:

Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե ո՞ր փուլում են բանակցություններն այժմ, բացի չինական «ՇանսիՆաիրիտ» ընկերությունից, կա՞ն հավանական այլ ներդրողներ կամ գործարանով հետաքրքրվողներ ևս:Հարց էինք ուղղել նաև այն մասին, որ լրատվամիջոցների, այդ թվում՝ նաև «Փաստի» հետ զրույցում, գործարանի նախկին աշխատակիցները ոչ մեկ անգամ ասել են, որ պարբերաբար գործարանի տարածքում ապամոնտաժվում և վաճառվում են ամենատարբեր սարքավորումներ, ինչը հետագայում հավել յալ բարդություններ է ստեղծելու ներդրողների համար:

Փոխվարչապետի գրասենյակին ուղիղ մեկ ամիս ժամանակ է պահանջվել մեր այս երեք հարցին պատասխանելու համար: Հարցման պատասխանի մեջ նշվում է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունները գտնվում են նախնական փուլում:««Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրով հետաքրքրվում են ինչպես չինական, այնպես էլ ռուսական ընկերությունները: Սակայն հավանական ներդրողների մասնավոր շրջանակն առայժմ չի կարող մանրամասնվել՝ նկատի ունենալով բանակցությունների՝ նախնական փուլում գտնվելու հանգամանքը: Հարկ է միայն տեղեկացնել, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները նախորդ տարի էականորեն դանդաղել են ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի պատճառով»,-ասված է պատասխանի մեջ:

Ավինյանի գրասենյակը չի շրջանցել նաև մեր վերջին հարցը՝ գործարանի սարքավորումների ապամոնտաժման և վաճառքի հետ կապված: ««Նաիրիտ» գործարանի պարտատերերի նիստում որոշում է կայացվել գործարանի վաճառքն իրականացնել 1 լոտով, հետևաբար գործարանի սարքավորումների ապամոնտաժում և առանձին վաճառք չի կարող տեղի ունենալ»,-նշում են փոխվարչապետի գրասենյակից:

Հ.Գ. Ցանկացած գերատեսչության հարցում ուղարկելիս լրատվամիջոցը պատասխանն ակնկալում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում: Երբեմն պետական կառույցները, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օգտվում են իրենց վերապահված իրավունքից և տեղեկատվությունը տրամադրում են 30-օրյա ժամկետում, ինչպես եղավ մեր այս հարցման պարագայում: Անկեղծ ասած՝ մեզ համար խիստ տարակուսելի, ինչու ոչ, նաև անհասկանալի է, թե այս երեք հարցին նման ամփոփ, իր մեջ վերլուծություններ և թվեր չպարունակող, մեծ հաշվով, ընդհանրական պատասխան տալու համար ինչո՞ւ է փոխվարչապետի գրասենյակից 30 օր ժամանակ պահանջվել: Ի դեպ, տրված պատասխանները նոր հարցեր ծնեցին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրԲաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը ՂարաբաղումՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարԿարող եմ իմ ոտքով գնալ կալանավայր, չեն կարող վախեցնել, ո՞վ եք ընդհանրապես. ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Շահում ենք, երբ կա հարմոնիա. կինն ու տղամարդն ունենում են իրենց ներուժը իրացնելու հնարավորություն. ԱվանեսյանՖինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԿարմիր բերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալներըԳեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորում. «Ապրելու երկիր»Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈՒՂԻՂ. Սրբազանն ամփոփում է օրըԿիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետՄիրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ. նա հրաժարվեց հարցերի պատասխանելԴանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոցՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներՄԻՊ հատուկ խումբը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններինՀայաստանն օգնություն է խնդրում ԵվրամիությունիցՊարտադիր առողջապահական ապահովագրություն՝ Վրաստան մուտք գործելու համար․ օրենքը կգործի 2026 թվականիցՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում. Հունգարիայի ԱԳ նախարար ՀՀ ոստիկանապետի ապօրինի և կոռուպցիոն շղթաների մասով այլ տեղեկատվություն ենք ստացել․ Կարապետ ՊողոսյանՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանինԵրևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակըՆոր մանրամասներ՝ Վեդիում սպասվող Փաշինյանի այցից (տեսանյութ)Նախագահը և Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցերԱրևմուտքը կարող է սխալվել, որ ՌԴ-ն երբեք միջուկային զենք չի օգտագործի. Մեդվեդև
Ամենադիտված