Նիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. Շարամազանով ՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունը Բագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային Կառավարությունը ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ) ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներին «Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». Հրապարակ Գեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.am Արթուր Չիլինգարովի հուղարկավորությանը ներկա են եղել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ․ հայկական կողմը չի մասնակցել (տեսանյութ) Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետ 

Արձանի ապամոնտաժումից Բայդենի հայտարարություն. «Հենակետ» վերլուծական կենտրոն

Բլոգոսֆերա
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն համառոտ տեղեկություններ է հրապարակել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերի արցախյան տիրույթում քննարկման առարկա էր դարձել բանալու տեսք ունեցող արձանի թեման, որը տեղադրվել էր Ստեփանակերտում՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում։ Քաղաքացիների ու մասնագետների կարծիքով՝ արձանը ավելի շատ թուրքական և ջհուդական երագներ է իր մեջ պարունակում և հայկական մշակութային պատմության հետ որևիցե կապ չունի՝ ավելին, շատերը այն համարում էին հակահայկական: Նրանց մեծ մասը պահանջում էին, որպեսզի արձանը օր առաջ ապամոնտաժվի և հանվի։

Թեմային անդրադարձել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և նշել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Մայիսի 24-ի երեկոյան, արցախցի մի երիտասարդ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է արձանը։

Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱՀ ԱԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի խոսնակ՝ Անուշ Դոլուխանյանը նշանակվել է փոխարտգործնախարար։

Թեման քննադատության է արժանացել այն կոնտեքստում, որ նշանակումը նախագահ Արայիկ Հարությունյանը կատարում է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քանի որ Դոլուխանյանը չունի դիվանագիտական կրթություն և դժվար է պատկրեացնել ինչպե՞ս է այդ պաշտոնում աշխատելու։ Լրագրողների հետ զրույցում Դոլուխանյանը հաստատել է այդ պաշտոնում իր նշանակման մասին տեղեկատվությունը ։

Շաբաթվա վերջում Արցախի հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականը նկարահանել էր մի ռեպորտաժ, որտեղ պատերազմի մասնակից և ներկայիս մի շարք պաշտոնյաներ պատմում են, թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել Հադրութից հասնել Շուշի։ 44-օրյա պատերազմից հետո հանրության շրջանում տարածված այն տեղեկությունները, որ թշնամին Հադրութից Շուշի էր հասել անտառային ճանապարհով, նկարահանված ռեպորտաժի զրուցակիցները փորձում են հերքել։

Մասնավորապես Արցախի հերոս Արարատ Մելքումյանը հայտարարում է, որ հակառակորդը դեպի Շուշի հասել է ոչ թե նախորոք մշակված պլանի համաձայն, այլ այն հատվածներում, որտեղ հաջողվել է ճեղքել պաշտպանությունը։ Ըստ նրա, հակառակորդը կողմնորոշվել է ըստ ստեղծված իրավիճակի, այլ ոչ թե առաջնոդվել է նախապես մշակված պլանով։

Թեմային վերաբերյալ մի շարք օգտատերեր, մասնագետներ հարցեր են բարձրացրել, թե որտեղի՞ց գիտեն, որ թշնամին ի՞նչ պլանով է առաջնոդվել,և հիմնականում Արցախի իշխանություններին մեղադրում էին այսպես ասած՝ իրենց մեղքի բաժնից խուսափելու հերթական քարոզչական փորձի մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին գնացել Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից։

ՌԴ ՊՆ տարածած մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

ԱՀ նախագահը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ ՊԲ N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետծառայության փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս և սույն թվականի հունիսի 1-ից վայր է դնում պետնախարարի իր լիրազորությունները։ Մարտիրոսյանը ընդգծել է, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իր գործունեության ոլորտից:

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատ հերոսամարտի տարեդարձի առիթով:

Մայիսի 23-28-ը ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։ Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ, իրակականությանը չեն համապատասխանում, այս մասին տեղեկացրել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը: Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին հետպատերազմյան աջակցության փաթեթ է առաջարկում, որը կազմում է 24 մլն դոլար: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, շատ քիչ է այն հիմնական կարիքների համար, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ԼՂ խնդրով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը ներկա են եղել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ․ հայկական կողմը չի մասնակցել (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակումՓաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարությունԴեմ եմ` անվերջանալի թվացող ճահճի մեջ ապրելուն. Ջուս ՀամբարյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա ՖայոնըՎրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման ԱբովյանՈՒՂԻՂ. Սրբազանն ու շարժման անդամները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. ԱբրահամյանԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԵրևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ ԱվինյանԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է. Վարդան Պողոսյան Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ) Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում ԱԳՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել, թե ինչու որևէ մեկը չիջավ և չհանդիպեց Շարժման մասնակիցների հետ (տեսանյութ)Պարոն Պապոյան, կներեք էլի, Դուք տեղակալ կամ գործ չունե՞ք, բոլորը տեղակալներին են ուղարկել. Խամոյան (տեսանյութ) Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետների«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ Հայտնի խորվաթ բլոգերը նմանակում է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող Ladaniva-ի ելույթը (տեսանյութ) ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարարԱրևմուտքը փորձում է Վրաստանում մինչև հոկտեմբեր հեղափոխություն իրականացնել. ՌԴ ԱԳՆՓաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններըՁերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա ԱվետիսյանըԲռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն
Ամենադիտված