Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Աշխարհահռչակ դաշնակահար Համասյանը «Հազարան բլբուլ» նախագծի շրջանակում ծանոթանում է հայկական ձեռագրին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Դատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեց Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց Հավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն է Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան 

Իշխանությունները «մաքրում» են Սամվել Ալեքսանյանի ճանապարհը

Վերլուծական

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ–ն իշխանափոխությունից հետո շեշտակի ավելացրել է ցորենի շուկայում իր մասնաբաժինը։  Դա ակնհայտ է դառնում՝  ՏՄՊՊՀ–ի հրապարակած՝ ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտին վերաբերող պաշտոնական վերջին տվյալներից։ 

«Բաղրամյան» ՍՊԸ–ն, որը մինչև 2018թ. կեսերը գործունեություն էր իրականացնում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ի անվան տակ, 2019–ի ընթացքում 2018–ի համամատ ցորենի շուկայում 10 տոկոսով ավելացրել է իր մասնաբաժինը՝ ստանալով շուկայի 63 տոկոսի մենաշնորհը։ Ցորենի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Բաղրամյան» ՍՊԸ–ն այս ժամանակահատվածում շուրջ 70 տոկոսով ավելացրել է նաև սեփական կարիքների համար ցորենի օգտագործումը։ Այսինքն, եթե նախկինում այս ընկերությունը ցորեն էր ներկրում և վերավաճառում տարբեր ալրաղացների, ապա 2019–ից սկսած նա ավելացրել է իր ազդեցությունը նաև ալյուրի շուկայում՝  վաճառելով իր ներկրած ցորենից ստացված ալյուրը։ Հատկանշական է, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող ընկերությունները ոչ միայն վերահսկում են ալյուրի մեծածախ, այլև մանրածախ շուկան։ Մասնավորապես, Երևանի ամենամեծ սուպերմարկետների ցանցում՝ «Երևան Սիթիում» (Ալեքսանյան ընտանիքին պատկանող) ավելացել են մանրածախ ալյուրի իրացման ծավալները։ Հանրությանը հայտնի օլիգարխը «Սևանի հացի գործարան» ընկերության միջոցով մուտք է գործել անգամ հացաբուլկեղենի և խմորեղենի շուկա՝ դաշտից դուրս թողնելով բազմաթիվ փոքր և միջին արտադրողների։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամեն ինչ անում է՝ հիմնավորելու, որ շուկայի մասնակիցների քանակը գնալով ավելանում է, իսկ մրցակցությունը՝ խորանում, սակայն, իրականում ունենք հակառակ պատկերը: ՏՄՊՊՀ-ն ակնհայտորեն աչք է փակում Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի ընդլայնմանը, իսկ հանգամանքը, որ մենաշնորհի ավելացմանը զուգահեռ Ալեքսանյանի ընկերությունը գնալով ավելի ու ավելի քիչ հարկեր է վճարում, կարծես չի հուզում ՊԵԿ-ին:

Մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Սամվել Ալեքսանյանը հաճախ է լինում ՏՄՊՊՀ-ում, գուցե հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ սույն կառույցը որևէ կերպ չի ցանկանում նկատել ցորենի և ալյուրի շուկայում տեղի ունեցող մոնոպոլիզացիան: Բացի այդ, 2020 թվականի ընթացքում Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել ավելի քան  10 միլիոն դրամ: Թերևս դա է նաև պատճառներից մեկը, որ ամեն գնով իշխանությունը պահել ցանկացող Փաշինյանը, ով ժամանակին պայքարում էր մենաշնորհների դեմ, կշարունակի հոժարակամ աչք փակել  Ալեքսանյանին տրված մենաշնորհների վրա։ Արդյունքում ունենք մի վիճակ, երբ Հայաստանի պարենային անվտանգությունը կախված է մեկ մարդուց, մեկ օլիգարխից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԱշխարհահռչակ դաշնակահար Համասյանը «Հազարան բլբուլ» նախագծի շրջանակում ծանոթանում է հայկական ձեռագրինՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրոԻսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԴատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեցՇարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացՀավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցինՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն էՆերքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվելԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ ՍտեփանյանՖինանսների նախարարը արձակուրդի է մեկնումՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելուՊատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ)Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ումՀայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանունՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթՓաշինյանը ՔՊ նիստ է գումարելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվելՓոխքաղաքապետը Կոմիտասի շուկայի առևտրականներին ասել է՝ ևս 3 ամիս կարող են շարունակել աշխատելՆիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ողջ էլիտան, իսկ հայկական կողմը անտեսել է հայազգի մեծանուն բևեռախույզի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակումՓաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարությունԴեմ եմ` անվերջանալի թվացող ճահճի մեջ ապրելուն. Ջուս ՀամբարյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա ՖայոնըՎրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման ԱբովյանՈՒՂԻՂ. Սրբազանն ու շարժման անդամները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. ԱբրահամյանԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԵրևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ ԱվինյանԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյանը ճիշտ է. Վարդան Պողոսյան
Ամենադիտված