ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին

Արցախ

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝  նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: Հայ դատից արձանագրել  են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն այդ այցին խստորեն դատապարտվել է հայ համայնքի կողմից:

«Ընդունելով այս հրավերը՝ Բելգիայի դիվանագիտությունն, ըստ էության, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել էթնիկ զտումն ու պատերազմական հանցանքները, ինչի հետևանքով ամիսներ առաջ տուժել է Շուշիի, ինչպես նաև Արցախի մյուս հատվածների բնիկ հայ բնակչությունը:

Սա լրջորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը՝ գտնելու տևական, խաղաղ ու արդար կարգավորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Բելգիական կողմի մասնակցությունը մեզ շատ ավելի զարմացրեց՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելգիան և Դուք անձնապես Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Ուստի, շատ ավելի լավ կլիներ, եթե հետևեիք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այս ուղևորությանը: Նրանց կողմից հրաժարվելը հստակ ուղերձ էր առ այն, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,- նշվում է Բելգիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում:

Հայ դատի հանձնախմբից հիշեցրել են, որ ադրբեջանական ուժերի բարբարոսությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները: Իսկ Ադրբեջանն այժմ անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Հանձնախմբից անդրադարձել են նաև փաստին, որ ադրբեջանական ուժերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Բելգիայի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր՝ որպես արտգործնախարար, անձնական կոչերին, որտեղ պահանջում էիք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ովքեր Բաքվի բանտերում ենթարկվում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի»,- նշել են Հայ դատի Բելգիայի հանձնախմբից:

Որպես Բելգիայի լիիրավ քաղաքացիներ, ովքեր շարունակում են հարգել այդ երկրի և Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները հորդորել են կառավարությանն ու մասնավորապես նախարարին՝  դատապարտել  Ադրբեջանի գործողությունները: «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն առանց արդարության, իսկ որպեսզի խաղաղությունը մնայուն լինի, դրան պետք է աջակցի ժողովրդավարական աշխարհը»,- նշել են Հայ դատի հանձնախմբի անդամները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոչ ենք անում բոլորին մասնակցել պայքարին․ Մոսկվայի հայերի հայտարարությունը՝ ավտոերթին ընդառաջ Թրամփը հայտարարել է, թե Պուտինն՝ ի հարգանս իրեն՝ բանտից կազատի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բելառուս Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել ՌԴ հանրային պալատը հայտարարել է 20-րդ բանակի հրամանատարի հրաժարականի մասին Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում Իսրայելի ու «Համասի» ղեկավարները մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ Ռազմիկ Կարապետյանը հետախուզվում է Բոլորիդ հրավիրում եմ մեր հոգևոր հաղթանակին․ Դավիթ Ամալյան (տեսանյութ) Մենք չունենք հայ ազգ, որին նորից կարող ենք հանգեցնել ցեղասպանության. Արման Նուռ (տեսանյութ)Մեր գործերը առմիշտ կմնան կիսատ ու թերի, եթե չլինի Հայաստանը․ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյան (տեսանյութ) Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից (տեսանյութ)Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն՝ Մինսկում Պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը կոչ է անում միանալ Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Հայաստանն ի՞նչ սահմաններ կունենա, եթե 1976 թվականի քարտեզով սահմանազատումը լինի. քարտեզագիր (տեսանյութ) Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է․ առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են. Վարուժան Գեղամյան Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա․ Շոլցն այդ մասին հոդված է գրել Արցախում Լուկաշենկոյի հռետորաբանությունը բխում է Տիխանովսկայայի հետ ՀՀ ղեկավարների հանդիպումներից. փորձագետ Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ Պեսկով Ավինյանը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Հրատապ. Ո՞ւմ հետ էր հեղաշրջում կազմակերպում «Սպիտակցի Հայկոյի» որդին, իշխանության սուտը փլվեց Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին Մասնակցելու եմ հանրահավաքին, որ միշտ լինի Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված Ք ՛Պ, դուք հո թայֆա չեք, դեմագոգիայով մի զբաղվեք, ինչի՞ եք հիմա հիշել եկեղեցին հարկելու մասին Վազեվազ, Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ խոսում «գյուղեր ձեռք բերելուց» Անհրաժեշտ է ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում․ ՄԻՊ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղում է Ժնև Հայ աշակերտների ստեղծած ImUsum հարթակը՝ ուսուցման կառավարման թվային գործիք Դատական դեպարտամենտի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին (տեսանյութ) Ոստիկանները խանգարում են կիրանցեցիներին հրդեհել իրենց խոտի դեզերը (տեսանյութ) Սա պետական դավաճանություն է. Հայաստանի վարչապետը, փոխվարչապետը, կառավարությունն անցել են թշնամու կողմը. Վարդան Պողոսյան Հաղթանակն ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ. Սրբազան Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր ԱթոռումԵՄ դեսպանը հասել է հայ-թուրքական սահման. ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը միասին շրջայց են կատարել Մարգարայի անցակետում (տեսանյութ) Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը Ուժեղ տղա՞ եք, սպառնացե՛ք Ալիևին. Փաշինյանին դարձրել է հումորային հաղորդումների հերոս. Մելքոնյան (տեսանյութ) Իսրայելի ոստիկանի կողմից սպանված Թուրքիայի քաղաքացու դին Թուրքիա է բերվել 23 օր անց Եվրահանձնակատարներից մեկը Վրաստանի ղեկավարին սպառնացել է Սլովակիայի վարչապետի ճակատագրով Մեղրին կհանձնեն Ալիևին. ռազմավարական բարձունքները նրան տալու հետևանքը դա է լինելու. Հարությունյան (տեսանյութ) Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը Երևանից ու ՀՀ այլ մարզերից նույնպես պատրաստակամություն են հայտնել հանդիպել Միքայել Սրբազանին Բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրությունը Դատական դեպարտամենտի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին (տեսանյութ) Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գերմանիայի բնության պահպանության միությունը կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում
Ամենադիտված