«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիր Իշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է Արդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգ Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Գերմանիա ՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում Համատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ Խաչատուրյան 

«Ավրորան» Վենետիկում. մարդասիրության փառաբանում

Հայաստան

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Ըստ ձեւավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու եւ մերօրյա հերոսների։

Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ երգչախմբի կենդանի կատարումներով:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, կվարեն Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Միջոցառման խորագրի ընտրությունն արտացոլում է նախաձեռնության հանձնառությունը՝ գործով արտահայտելու երախտագիտությունը նրանց, ովքեր ավելի քան 100 տարի առաջ փրկեցին հայերին եւ օգնեցին նրանց վերածնվելու: Այն նաեւ արտացոլում է գթասրտության, միասնականության եւ համագործակցության հավերժական արժեքները, որոնք թույլ են տալիս հաղթահարելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ միասնական պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների:

Մրցանակի շնորհման արարողությանը կատարումներով հանդես կգան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, եւ որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:

Մրցանակի շնորհման արարողությունից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը: Մեր օրերում կազմված, իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018թ. Մատենադարանում՝ հնագույն հայկական տեխնիկայի եւ նյութերի կիրառմամբ:
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից եւ կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի՝ հայկական ամենակարեւոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:

«Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկումը, որի ընթացքում «Ավրորայի» հերոսները կպատմեն իրենց գործունեության մասին: Երկրորդ քննարկումը՝ «Առողջապահական անվտանգության մարդասիրական կողմերը» թեմայով, կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջացած խնդիրների, դրանց հետեւանքների մասին է, ինչն օգտակար կլինի եւ կարող է կարեւոր լինել ապագա համավարակները կանխարգելելու գործում:

Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Լուսանկարում՝ Սուրբ Ղազար կղզին (San Lazzaro degli Armeni)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիրԻշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունըՍլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն էԱրդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգՀրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԳերմանիաՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտումՀամատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ ԽաչատուրյանՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին միասնական օրակարգ ձևավորելու համարՈրդեգրել ենք մի քաղաքականություն՝ ՀՀ-ում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվելԳիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզՀորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհներինՀարկային արդարության և կարգապահության թեման քննարկվել է ՄԱԶԾ-ի և ՀԱՀ-ի կազմակերպած միջոցառմանըՂեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է (տեսանյութ)Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել էՈստիկանների հրամկազմին կարելի է պարգևատրել միայն «Թալեաթ փաշա» մեդալով (տեսանյութ)Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքներըԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետԱվտովթար` Արագածոտնի մարզումԱյս արնաքամությունը պիտի կտրվի, ինչ գին էլ այն պահանջելու լինի, մենք վճռական օրերի առաջ ենք (տեսանյութ)Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազանը՝ ՍոթքումԹշնամին ներթափանցել է նաև Վարդենիսի շրջան, ամրաշինական աշխատանքներ է անում, ի՞նչ խաղաղություն (տեսանյութ)«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներԻշխանությունը րոպե առաջ հանձնած կլիներ այս հողը, եթե դուք այն չպահեիք ձեր հայկական կենսակերպով. ՊետրոսյանՊապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել2018-ին էլ էր ասում՝ «ապագա կա», սենց ապագա կլինի՞, ադրբեջանցին պիտի հետ քաշվի մեր սահմաններից (տեսանյութ)Գեղարքունիքից ռուս սահմանապահները դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրը՝ մի քանի ժամ առաջ. մարզպետԳեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին․ Դանիելյան (տեսանյութ)Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ)Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարինԻնչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ)Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ ՄելիքյանԷժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է, արցախցիներին իրենք են տնավեր արել, հիմա էլ ճնշում են. Սրբազան (տեսանյութ)Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համարՖրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur.amՈՒՂԻՂ. Սրբազանի առաջնորդած երթը հասավ ՍոթքԲեռնատարից գողություն է կատարվել (տեսանյութ) Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ (տեսանյութ)Դիահերձարան ուղարկված կինը վերակենդանացել էԴիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը«Շողակաթի» նախկին տնօրեն Արա Շիրինյանը չգիտի՝ «Շողակաթը» փակելու հարցի ժամանակ ինքն ինչպե՞ս կարձագանքի (տեսանյութ)Մարտունեցիները ողջագուրվում են Սրբազանի հետ, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն ՄելիքբեկյանՀՀ-ն պատասխանել է Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ԱԳՆ խոսնակ Վրաստանի վարչապետը հայտնել է՝ «ինչն է կործանել Ուկրաինան»
Ամենադիտված