«Մեր հեռուստադիտողի համար այսուհետ բոլոր եղանակները հաճելի են, քանի որ կանխատեսելի են սուրենյանական ճշգրտությամբ». Առաջին ալիք
ԲլոգոսֆերաԱռաջին ալիքը տեղեկացնում է.
«Մեր հեռուստադիտողի համար այսուհետ բոլոր եղանակները հաճելի են, քանի որ կանխատեսելի են սուրենյանական ճշգրտությամբ: Առաջին ալիքի հեռուստաընտանիքին է միացել ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ամեն աշխատաքային օր՝ Լուրերից անմիջապես հետո, Գագիկ Սուրենյանի «Եղանակի տեսությամբ» կտեղականանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում՝ հեռուստաաշտարակի բարձրության վրա», - գրված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում: